Ռուսաստանցի գիտնականը քիմիական տարրերի քարտեզ է կազմել դրանց ատոմների հիմնային հատկությունների հիման վրա:
Գիտական աշխարհում լայն արձագանք գտած իր աշխատանքի մասին Sputnik Արմենիային պատմել է Սկոլտեխի (Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտ) նոր նյութերի համակարգչային դիզայնի լաբորատորիայի ղեկավար Արտյոմ Օհանովը, որը Երևանում էր «Starmus» գիտության և արվեստի փառատոնի շրջանակում:






