Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հայաստանով անցնող ճանապարհի զարգացման բացառիկ իրավունքը տրամադրվելու է ԱՄՆ-ին». Reuters

07/08/2025
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ վաղը հրավիրած հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ կավարտվի խաղաղության շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ, որով ԱՄՆ-ն բացառիկ իրավունքներ կստանա Հարավային Կովկասով ռազմավարական տարանցիկ միջանցքի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին՝ ԱՄՆ պաշտոնյաների, որոնք ցանկացել են անանուն մնալ:

Այսպես՝ պաշտոնյաները Reuters-ին հայտնել են, որ այդ շրջանակային համաձայնագիրը հնարավորություն կտա հասնել «խաղաղության կոնկրետ ուղու», ինչպես նաև լուծել տևական ժամանակ քննարկվող տարանցիկ ճանապարհի հարցը։

«Ադրբեջանը խնդրել է տրանսպորտային միջանցք՝ Հայաստանի տարածքով Նախիջևանին կապվելու համար»,-հավելել են նրանք։

Reuters-ը նշում է, որ Ադրբեջանը Նախիջևանին կապող այս ճանապարհը գործարկվելու է Հայաստանի օրենսդրության համաձայն: «Միացյալ Նահանգները հողը ենթավարձակալության կհանձնի կոնսորցիումի՝ ենթառուցվածքների ու կառավարման համար»։ Թե ինչ կոնսորցիումի մասին է խոսքը, չի հստակեցվում։

Հաղորդվում է նաև, որ առաջնորդների կողմից ուրբաթ օրը ստորագրվելիք փաստաթղթի մանրամասն բանակցված բաժնում Հայաստանը ծրագրում է ԱՄՆ-ին տալ տարանցման միջանցքի զարգացման բացառիկ իրավունքները՝ երկար ժամանակահատվածով, սակայն չի հստակեցվում, թե քանի տարով: Միայն նշվում է, որ այն կոչվելու է «Թրամփի ճանապարհ՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար»։ Ըստ պաշտոնյաների՝ այն հայտնի կլինի TRIPP հապավումով: 

Reuters-ն ընդգծում է, որ TRIPP-ը տնտեսական ու առևտրային նախաձեռնություն է. «Ամերիկան չի տալիս կոշտ անվտանգային երաշխիք և չի տեղակայում ուժեր ճանապարհին»։

Reuters-ը պնդում է, որ դեպի եռակողմ հանդիպում տանող այս առաջընթացը սկսվել է մարտից, երբ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այցելել է տարածաշրջան։ Ըստ գործակալության՝ հետագայում նաև Ուիթքոֆի թիմի անդամներն են մի քանի անգամ եղել Հարավային Կովկասում՝ համաձայնագրի կնքմանը նպաստելու համար։

Բացի դրանից՝ ամերիկացի պաշտոնյաները պնդում են, որ ԱՄՆ պաշտոնյաները հույս ունեն, թե Հայաստանի հետ խաղաղության ուղղությամբ այս հանդիպումը կարող է հիմք դառնալ, որ Ադրբեջանը միանա Աբրահամի համաձայնագրերին, որոնք Թրամփի վարչակազմը համարում է առաջնահերթություն և գործիք՝ այս կամ այն երկրի հետ տնտեսական ու պաշտպանական համագործակցության խորացման համար։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Զանգեզուրի միջանցքն» Իրանի համար ավելի վտանգավոր է, քան Թուրքմենչայի ու Գյուլիստանի պայմանագրերը

Հաջորդ գրառումը

Մենք բոլոր կողմերից շրջապատվում ենք Թուրքիայով և Ադրբեջանով և դառնում ենք անպաշտպան. Արթուր Խաչիկյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Նորություններ

Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ

18/04/2026
Հաջորդ գրառումը

Մենք բոլոր կողմերից շրջապատվում ենք Թուրքիայով և Ադրբեջանով և դառնում ենք անպաշտպան. Արթուր Խաչիկյան

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական