Ուրբաթ, Մայիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վանդալիզմ՝ պետությունն ու պետականությունը խորհրդանշող թերթի նկատմամբ

31/05/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եվ նորից վերհիշեցի երջանկահիշատակ գրչընկերոջս՝ Այդին Մորիկյանին. նոր էր նշանակվել «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթի խմբագիր: Ես աշխատում էի հոգեվարք ապրող նախկին «Խորհրդային Հայաստան» թերթի մշակույթի բաժնում, որն արդեն անվանափոխվել էր «Հայաստան»-ի: Պատահական հանդիպեցինք Մամուլի շենքի բակում: Հարցրեց թերթի վիճակի մասին: Ասացի, որ «մեռնում է»: Անմիջապես առաջարկեց գալ իր ղեկավարած խմբագրություն եւ անմիջապես անցնել աշխատանքի: Խոստացա, բայց չկարողացա «դավաճանել» առնետավազքից միայնակ մնացած խմբագրիս՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ գնացած պայծառ մարդուն՝ Հենրիկ Աբրահամյանին… Մեկ թե երկու շաբաթ անց կրկին հանդիպեցի Այդինին: «Ո՞ւր կորար,- ասաց,- այսօր էլ բարձրացի ինձ մոտ, վաղվանից հրամանդ կտամ»: Ներողություն խնդրեցի եւ չանդամակցեցի իր կոլեկտիվին…

Այդ օրերից անցնելու էր շուրջ երեսուն տարի, եւ «ՀՀ»-ի խմբագրությունն իմ առջեւ իր դռներն էր բացելու Արթուր Ղարագյոզյան գլխավոր խմբագրի օրոք: Առաջին իսկ օրվանից հարազատ դարձած միջավայր ու մթնոլորտ, սրտամոտ անելիք՝ մշակույթ, այս բնագավառի վաստակաբեռն հայորդիք եւ օտարազգի հայամետ մեծանուն գործիչներ, ովքեր իրենց անանց հետքն են թողել հայոց պատմության դասագրքերում: Եվ ոչ միայն նրանք ու նրանց արարումների մասին: Նաեւ՝ ազգային ու հասարակական գործիչներ, ազգային-ազատագրական հին ու նոր շարժումներում իրենց փառքը կերտած դեմքեր, ազգանվեր հոգեւոր գործիչներ, համաշխարհային գիտությունն իրենց հայտնագործություններով թռիչքների մղած երեւելիներ, որոնցով հպարտանում ու ներկայանում ենք հանուր մարդկությանը: Ջանացել եմ հավուր պատշաճի մեր ընթերցողին ներկայացնել այսօր մեր կողքին ապրող ու ստեղծագործող տաղանդավոր արվեստագետների, մտավորականների, բաց չթողնել  մշակութային առանցքային միջոցառումները՝ ցուցահանդեսներ, գրքերի շնորհանդեսներ, ներկայացումներ, համահայկական նշանակության ձեռնարկումներ: Եվ այս ամենը՝ «ազատ շնչառությամբ», առանց հատուկ «հրահանգների», առանց գրածս նյութերի բառ իսկ խմբագրման: Ուստի որպես ապերախտություն կարող է ընկալվել, եթե մոռանամ երախտագիտության խոսք ասել մարդկային ամենաբարձր հատկանիշներով իր անձը զարդարած «ՀՀ»-ի պատվարժան ու առինքնող գլխավոր խմբագրին՝ Արթուր Ղարագյոզյանին: Ինչպես կարելի է չհիշատակել նաեւ խմբագրությունում մշտապես տիրող առողջ ու գեղեցիկ այն միջավայրը, որի գլխավոր «մեղավորը» նորից ինքն էր՝ խմբագրության յուրաքանչյուր անդամի ընկերն ու մտերիմը դարձած մեր սիրված, արժանապատիվ խմբագիրը՝ նախանձելի սկզբունքայնությամբ, մարդկանց հետ հարաբերվելու նախանձելի իր արվեստով… Է՛լ ինչ ասել. կարծում եմ՝ ոչինչ: Հուսանք, որ այսուհետ բացվող ամեն առավոտը շագրենու կաշվի նման կծկվող սրբազան մեր հայրենիքի համար ավետաբեր է լինելու:

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ Հակոբ Սրապյանն այս հոդվածը գրել է «Հայաստանի Հանրապետություն» թերթի փակման առիթով։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը, որը սկսել է հրատարակվել տրվել է 1990 թվականին, հունիսի 1-ից այլեւս չի հրատարակվելու: Փակվում է նաեւ համանուն կայքը:

Մայիսի 29-ին ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է, թե որոնք են «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի փակման պատճառները․ «Ծախսարդյունավետության նվազ մակարդակի պատճառով որոշում է կայացվել 2023 թվականի հունիսի 1-ից դադարեցնել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսալեզու թերթի տպագրությունը։ Որոշումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետություն» եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերի 2022թ. ֆինանսական ցուցանիշների ամփոփ հաշվարկով եւ ծախսարդյունավետության նվազ մակարդակով, ու դրանցով պայմանավորված էլ՝ առաջացել է թերթերի տպագրության դադարեցման անհրաժեշտությունը։ Նշված տպագրությունների ֆինանսական ռեսուրսները հետ չեն վերցվում, այլ ուղղվելու են նոր ծրագրերի եւ նախագծերի իրականացմանը։ Դրանով պայմանավորված՝ որոշում է կայացվել որոշակի փոփոխությունների ու արդիականացման ենթարկել նաեւ «Արմենպրես» լրատվական գործակալության աշխատանքը։ Պարսկերենով, վրացերենով ու չինարենով լրատվություն տրամադրելու նպատակով որոշվել է փոփոխության ենթարկել լրատվական գործակալության հաստիքացուցակը»։

«Հայաստան, Հայաստանի Հանրապետություն» անունները պետական, ազգային բացարձակ արժեքներ են, որոնց անունը կրող յուրաքանչյուր նախաձեռնության պետք է զգուշությամբ ու պատվախնդրորեն վերաբերվել։ 33 տարի հրատարակվող հայալեզու և ռուսալեզու թերթերը գրչի մի հարվածով փակել երկրի մշակութային, կրթական ու գիտական քաղաքականություն որոշող ու մշակող գերատեսչության ձեռքով, ոչ այլ ինչ է, քան վանդալիզմ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանում «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությունը համարում են ռևանշ

Հաջորդ գրառումը

Փաշինյանը մեկնեց Քիշնև

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ձայնային հաղորդագրությամբ դիմել է աշխարհի հայերին

14/05/2026
Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Փաշինյանը ընտրվի, մեր ապագան Արևմտյան Ադրբեջանն է լինելու․ ու շատ մեծ հարցական է՝ Սյունիքը կմնա՞, թե՞ ոչ. Ռոբերտ Քոչարյան

13/05/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանը մեկնեց Քիշնև

Ամենաշատ ընթերցվածը

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ձայնային հաղորդագրությամբ դիմել է աշխարհի հայերին

14/05/2026

Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետա է: Կոչ եմ անում համայն հայությանը և բարի կամքի մարդկանց օգնել մեզ. Դավիթ Բաբայան...

ԿարդալDetails
Նորություններ

Իջևանի ոստիկանները հարձակվել են գործադուլ հայտարարած հնդկաստանցի աշխատողների վրա

14/05/2026

Իջևանի «Գրանդ տեքստիլ» կարի արտադրամասում աշխատող Հնդկաստանի քաղաքացիները նորից գործադուլ են անում։ Դեսպանատնից ուրբաթ օրը աշխատողներին համոզել են կասեցնել բողոքը՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական