Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Փաշինյանը մեկնեց Քիշնև

Փաշինյանը մեկնեց Մոլդովայի մայրաքաղաք  Քիշնև՝ հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ  Միշելի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ  Շոլցի հետ։

Վարչապետը Քիշնևում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին։ Միջոցառման շրջանակում վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա նաև միջազգային գործընկերների հետ։

Նշենք, որ Միացյալ Նահանգներն արդյունավետ հանդիպում է ակնկալում Քիշնևում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև. հույս է հայտնել Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։