Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ադրբեջանում «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությունը համարում են ռևանշ

Ադրբեջանում հիսթերիայի նոր ալիք է բարձրացել։ Լսել են «Ազատ Արցախ- Հայաքվե» նախաձեռնության մասին, որ հնարավոր է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու  դեմ համաժողովրդական հանրաքվե անց կացնել և օրենսդրորեն պարտադրել ՀՀ իշխանություններին հեռու մնալ Արցախից։

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդումներ ու տեսանյութեր են պատրաստել «Հայաքվե» նախաձեռնության «վտանգների» մասին, նաև, որ ըստ «Հայաքվեի» արդյունքների՝ ՀՀ ցանկացած պաշտոնյա կարող է հայտնվել ճաղերի հետևում, եթե Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմում։

Ադրբեջանական լրատվամիջոցներն Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու քայլն օրենսդրորեն դատապարտելը համարում են ռևանշ և նոր պատերազմ տանող ճանապարհ, չեն ընդունում Հայաստանի ընդդիմության ընդվզումները։

Ինչպես հայտնի է, «Համախմբում» շարժումը  «Հայաքվե»  է նախաձեռնել։ Սկզբում իրազեկման արշավներով Հանրապետության ամբողջ տարածքով անցնելով՝ յուրաքանչյուր հայի հետ տեղեկատվական աշխատանք են տանելու, բացատարելով, թե որքան կարևոր է յուրաքանչյուրի ձայնը՝ հաջակցություն Արցախի։

Առաջին փուլում պետք է հավաքվի նվազագույնը 50 հազար ձայն, որից հետո «Ազատ Արցախ- Հայաքվե» շարժումը մտնելու է ԱԺ և օրենքով պահանջ է դրվելու հանրաքվե անց կացնել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը քրեորեն պատժելի արարք համարելու համար։ Բացի այդ, քրեորեն պատժելի է համարվելու նաև Հայոց ցեղասպանությունը ժխտելը։  

Azg.am-ը պարբերաբար անդրադարձել է «Ազատ Արցախ-Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությանը։

Ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք նաև կարդալ հետևյալ հրապարակումները՝

«Քրեականացնել Արցախն այլ երկրի տարածքում ճանաչելու և Հայոց ցեղասպանությունը ժխտելու հայտարարությունները»

«Հենց ԿԸՀ-ն թույլտվությունը տա, կսկսենք ստորագրահավաքը, իսկ մինչ այդ, պետք է բոլորին իրազեկել, թե ինչի համար են ստորագրելու. Չալաբյան»

«50 հազար ստորագրությամբ հնարավոր է Արցախը փրկել»