Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Քրեականացնել Արցախն այլ երկրի տարածքում ճանաչելու և Հայոց ցեղասպանությունը ժխտելու հայտարարությունները

Հայաստանյան  կյանքում  քաղաքական նոր գործընթաց է սկսվել՝ «Ազատ Արցախ-Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի՝  ՀՀ սահմանադրությամբ նախատեսված գործիքակազմի շրջանակում քաղաքացիական նախաձեռնության կարգով՝ 50 հազար ստորագրությամբ, ԱԺ է մտնելու ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծ։

Օրենքով 2 նոր հանցակազմ կավելանա հետևյալ բովանդակությամբ՝

  1. « Հայաստանի Հանրապետության անունից Արցախը որևէ այլ պետության կազմում ընդունելը կամ ճանաչելը կամ Արցախի ինքնորոշման իրավունքը շրջանցող կամ վիճարկող որևէ այլ արարք կատարելը պատժվում է 10-15 տարվա ազատազրկմամբ»։

2. «Հայոց ցեղասպանությունը ժխտելը

 Հայաստանի Հանրապետության անունից Հայոց ցեղասպանությունը ժխտելը կամ  որևէ կերպ դրա վտանգավորությունը նսեմացնելը պատժվում է 10-15 տարվա ազատազրկմամբ»:

Սա հերթական ստորագրահավաք չէ, սա դառնալու է այս իշխանություններին իմպիչմենտ հայտնելու իրավաքաղաքական պրոցես։

Մանրամասները՝ տեսանյութում.