Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Հենց ԿԸՀ-ն թույլտվությունը տա, կսկսենք ստորագրահավաքը, իսկ մինչ այդ, պետք է բոլորին իրազեկել, թե ինչի համար են ստորագրելու. Չալաբյան

«Հայաքվե». շուտով գալու է հայաքվեի ժամանակը, երբ յուրքանչյուր հայի կարծիքը, ստորագրությունը կարևոր է լինելու, որովհետև նա փրկելու է Արցախը։

«Համախմբում» շարժման «Ազատ Արցախ-Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությունը շուտով իրազեկման արշավ կսկսի ամբողջ Հանրապետությունով մեկ։ Յուրաքանչյուրին կտեղեկացվի՝ որպեսզի Արցախն Ադրբեջանի կազմում չհայտնվի, պետք է համախամբվել, ստորագրել, որ դեմ ենք Արցախի ադրբեջանացմանը։ Նվազագույնը 50 հազար ստորագրություն հավաքելուց հետո, «Համախմբում» շարժումը մտնելու է ԱԺ։ Եվ արդեն օրենքով է կասեցվելու Արցախն Ադրբեջանին հանձնելու գործընթացը։

Իսկ անհրաժեշտության դեպքում՝ 300 հազար ստորագրություն հավաքելուց հետո, կանցկացվի հանրապետական հանրաքվե՝ ի պաշտպանություն Արցախի։

Մանրամասները՝ տեսանյութում