Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի ելույթից անմիջապես հետո ադրբեջանցի սպան հրապարակել է լուսանկար, որում Հայաստանի տարածքները նշված են որպես ադրբեջանական։
Նշենք, որ քարտեզը գտնվում է ադրբեջանական զորամասում։
Պաստառի վրա գրված է․ «Մենք կվերադառնանք մեր պատմական հողերը» և «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև» մակագրությունը։