Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Եվրոպական երկրներ իր այցերը Զելենսկին համարում է Ռուսաստանի դեմ հակահարձակման նախապատրաստություն

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր այցերը եվրոպական որոշ  երկրներ Ուկրաինայի  զինված ուժերի հակահարձակման նախապատրաստումն է։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հայտարարությունը հրապարակվել է երկուշաբթի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի կայքում։

«Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա կատարած այցերի ընթացքում կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել մեր երկրին պաշտպանական աջակցության վերաբերյալ: Եվրոպական մայրաքաղաքներ այցելությունների առաջնահերթությունը ուկրաինական զինված ուժերի՝ օկուպացված տարածքների ազատագրման  ակտիվ գործողությունների նախապատրաստումն է», – ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ հանդիպումների ընթացքում «շարունակվել են բանակցությունները Ուկրաինայի թշնամիների դեմ  կոալիցիայի ստեղծման, ինչպես նաև Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստման շուրջը»։