Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Վերմիշյանը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման։

 Դատավճիռը բողոքարկվելու է վերաքննիչ դատարան, իսկ ազատազրկման ապօրինի որոշման դեմ բողոք է ներկայացվել Եվրոպական դատարան։

Վերմիշյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է 2020 թվականին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու գործով։