Հուլիսի 25-ին, Մոսկվայում տեղի կունենան եռակողմ և առանձին երկկողմ բանակցություններ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև։
ՌԴ արտգործնախարարությունից հաղորդում են, որ Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները կվերլուծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի դեէսկալացիայի ուղիները՝ ակտիվացնելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին, 2021 թվականի նոյեմբերի 26-ին և 2022 թվականի հոկտեմբերի 31-ին եռակողմ պայմանավորվածությունների կատարումը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը, մնացած հարցերի լուծումների որոնմանը, որին Ռուսաստանը պատրաստ է առավելագույն օգնություն ցուցաբերել։ Նախարարները կքննարկեն նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այլ առանցքային ուղիներ, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումը, հասարակության և փորձագետների շփումները և խորհրդարանականների միջև երկխոսության մեկնարկը։
Միրզոյանի և Բայրամովի Բայրամովի հետ երկկողմ զրույցների ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական և ռուս-հայկական օրակարգի արդիական հարցերը քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում։