Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուբեն Վարդանյանի փոխարեն Բաքվի բանտում կարող էիր լինել հենց դու

27/02/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռուբեն Վարդանյանի հետ չեմ ունեցել և այժմ էլ չունեմ ո՛չ ազգ-արյունակցական, ո՛չ ընկերական, ո՛չ խնամիական, ո՛չ գործընկերային և ոչ էլ որևէ այլ տեսակի կապ: Սա հատուկ նրանց համար, ովքեր կարող են որոշակի ենթատեքստ տեսնել ստորև գրվելիք տողերի մեջ:

Երբ Ռուբեն Վարդանյանը թողեց իր ապահով ու հանգիստ կյանքը (կարող էր և չթողնել) և եկավ Արցախի Հանրապետություն, ստանձնեց պետական պատասխանատվություն, իսկ պաշտոնը թողնելուց հետո շարունակեց ապրել շրջափակված Արցախում, ոչ քիչ թվով մարդիկ, ըստ որում առերևույթ ազգությամբ հայ մարդիկ, առանց հիմնավորումների, գրում էին, թե Ռուբեն Վարդանյանը Անգլիայի գործակալ է, կամ Ռուսաստանի գործակալ է, կամ մի երրորդ երկրի գործակալ է:

Երբ Ռուբեն Վարդանյանը օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից ապօրինաբար ձերբակալվեց Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող միջպետական մայրուղու Քաշաթաղի շրջանով անցնող հատվածում՝ Հակարիի կամրջի հարևանությամբ Ադրբեջանի կողմից ապօրինաբար տեղադրված հսկիչ անցագրային կետում, և տարվեց Բաքվի բանտ, կրկին որոշ մարդիկ գրում էին, թե այդ ամենը ձևական բնույթ է կրում, ավելին՝ Ռուբեն Վարդանյանը բանտում չէ և այլն:

Խոսքս ուղղում եմ այդ մարդկանց. տեսնելով համացանցը հեղեղած Բաքվի «դատարանում» գտնվող Ռուբեն Վարդանյանի նկարները, նրա դեմքի արտահայտությունը, արդյո՞ք հաշտ եք ինքներդ ձեզ հետ, արդյո՞ք ձեր խիղճը չի տանջում ձեզ, արդյո՞ք ընդունում եք, որ ժամանակին Ռուբեն Վարդանյանի մասին գրել, կամ ասել եք անհիմն, սուտ, լսարանին մոլորեցնող դատողություններ:

Ռուբեն Վարդանյանի փոխարեն կարող էր լինել մեզանից յուրաքանչյուրը: Ռուբեն Վարդանյանի փոխարեն Բաքվի բանտում կարող էիր լինել հենց դու:

Եվ ուրեմն ցանկացած միտք բարձրաձայնելուց, կամ գրելուց առաջ, հարկ է մի քանի անգամ մտածել, վերլուծել, ապա նոր միայն հրապարակել տվյալ միտքը, ըստ որում՝ բերելով անհրաժեշտ, բավարար և համոզիչ հիմնավորումներ:

Մեր հայրենակիցներն այժմ գտնվում են թշնամու երախում և նրանց ազատելն ու հայրենիք վերադարձնելը յուրաքանչյուր հայի համար պատվի գործ պիտի լինի:

Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կյանքի հակառակը մահը չէ, այլ անտարբերությունը. Արցախի ՄԻՊ

Հաջորդ գրառումը

28 ՀԿ-ներ ԿԽՄԿ-ի նախագահից պահանջում են  անհապաղ այցելել Ռուբեն Վարդանյանին՝ անկախ բժշկական գնահատում իրականացնելու

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Արամ Սարգսյանը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար և դա կանենք. Քոչարյան

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026
Նորություններ

Քպ-ի հանրահավաքով պայմանավորված՝ կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը

05/06/2026
Հաջորդ գրառումը

28 ՀԿ-ներ ԿԽՄԿ-ի նախագահից պահանջում են  անհապաղ այցելել Ռուբեն Վարդանյանին՝ անկախ բժշկական գնահատում իրականացնելու

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Գերմանական մամուլը՝ հայության եւ Հայաստանի մասին

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական