Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է Մոսկվայի վրա անօդաչու սարքով հարձակմանը պատասխան տալու մասին

Ռուսաստանն իրավունք ունի կտրուկ պատասխանել Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակմանը. ասվում է ՌԴ ԱԳՆ կայքի հայտարարության մեջ։

«Ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում կոշտ պատասխան քայլեր ձեռնարկելու»,- ասվում է հրապարակման մեջ։

Գերատեսչությունն ուկրաինական հարձակումներն անվանել է «լկտի գործողություններ», որոնք ցույց են տալիս Արևմուտքի կենտրոնացումը իրավիճակի սրման վրա։

«Մենք տեղի ունեցածը դիտարկում ենք որպես Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ահաբեկչական մեթոդների հերթական կիրառում խաղաղ բնակչության ահաբեկում»,- ընդգծել են ԱԳՆ-ում։

Հիշեցնենք, որ Մոսկվայում այսօր անօդաչու թռչող սարքի պայթյունի հետևանքով փշրվել են մի քանի շենքի ապակիներ. հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Telegram-ի իր ալիքում։

«Կոմսոմոլսկի պողոտայում անօդաչու թռչող սարքի հարվածի պայթյունից մի քանի ապակի է կոտրվել: Մենք կօգնենք բնակիչներին հնարավորինս արագ վերացնել բոլոր հետեւանքները»,- հայտնել է նա։