Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դիերը պարկերի մեջ, դիահերձարանի գետնին. գարշահոտ, որդերը վխտում էին, իսկ մեղավորները պատժված չեն. գործը դատարանում է

12/07/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները պահանջում են պատասխանատվության ենթարկել իրենց սպանված զավակների դիերն և մասունքները դիահերձարանի նկուղի հատակին պահելու համար։

Ծնողների բողոքի հիման վրա Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Աբովյանի դիահերձարանի նկուղում գետնին անփութորեն թափված պարկերով մեր հերոսների դիակների ու մասունքների սահմռկեցուցիչ տեսանյութի հետքերով այսօր առաջին դատական նիստն էր:

Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են պատասխանատվության ենթարկել Աբովյանի դիահերձարանի նկուղում իրենց որդիների դիերն և մասունքները անմադկային պայմաններում պահելու համար։

Նշված գործով իրականցվել է ոչ լրիվ, ոչ օբյեկտիվ, ոչ բազմակողմանի քննություն. համոզված է մեղադրող կողմը:

«Շուրջ 30 դիակ կամ մասունք, որոնց ակնհայտ մեծ մասը  նույնականացված էր, պահվել են ոչ  պատշաճ պայմաններում։ ԶԼՄ-ներով խնդրին անդրադառնալուց հետո են միայն դիերը և մասունքները տեղափոխվել Մարտունի քաղաք: Ինչից ենթադրվում է, որ դիերը նման պայմաններում պահելը ամենևին էլ պայմանացվորված չէր ֆորս մաժորային վիճակով: Հերոսների դիակները անարգվել են»,- ասաց փաստաբան Գարիկ Գալեյանը:

Դատարանը բողոքի քննությունը ավարտված համարեց, որոշումը օգոստոսի 3-ին կհրապարակի:

Դիակները գետնին, պոլիէթիլենային տոպրակների մեջ են եղել, քանի որ սառնարանները չեն աշխատել: Իսկ հատակը խոնավ է եղել, մարմինները որդերով պատված ու գարշահոտ էր տարածքում. փաստում են ականատեսները:

«Մենք չափել ենք, 16 է եղել ջերմաստիճանը: Սա մեր հերոս տղեքի դիակների նկատմամբ վատ վերաբերմունքի առաջին դեպքը չի եղել: Կապանի դիահերձարանի բաց շենքում տղերքի մարմինները ամառ օրով շարել են, նեխացրել: Հաջորդը, ծնողին կանչում են դիակի ճանաչման: Բացում են, ամբողջությամբ մարմինը որդերի մեջ: Բիշարյանին ասել եմ՝ 2-3 օրը մեկ մաքրեք մարմինները, որ ծնողը չգա այդ տեսարանին ականատես լինի: Էլ դիակի հանդեպ անագրանքը ո՞րն է, եթե ոչ սա»,- դատական նիստի ավարտից հետո դատախազի հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը:

Շատ դժվար է քեզ լսելը, հարազատ. արձագանքեց դատախազ Պետրոս Պետրոսյանը:

«Բոլորիս համար ցավ է սա: Բարոյական տեսանկյունից ես, ցանկացած պաշտոնատար անձ էս պատմածիդ համար պատրաստ ենք պատասխանատվություն կրել, որ մեր երկիրը չի կարողացել ապահովել: Ես չեմ կարծում, որ որեւէ հայի նպատակը լիներ նման վերաբերմունքի արժանացնելը»,- նշեց դատախազ Պետրոսյանը:

Ժիրայրս երկու ամսվա ծառայող էր, պետք է զորացրվեր հուլիսի 13-ին, իսկ ես հիմա կանգնած եմ դատարանի առջև. նշեց զոհվածի մայրը:

«Ուրբաթ օրը բոլորին՝ քննչականին, Հերացու հիվանդանոցին տեղեկացնում եմ, որ գալու եմ երեխուս մասունքի հետևից, իսկ իրենք անփույթ ձևով են վարվում: Երկուշաբթի եկել եմ, 2-3 ժամ սպասել եմ, մինչև Մարտունուց երեխուս դիակը բերեն: Մեղավոր են բոլորը, պետք է պատասխան տան, ես երեխուս մասունքի առաջ եմ երդվել: Ինչիս է պետք Նիկոլ Փաշինյանի ներողությունը: Եթե իշխանությունն ի վիճակի չէր դիմակայելու պատերազմին, ինչի տարավ «հանուն ոչնչի» երեխեքին զոհեց»,- ասաց 44-օրյա պատերազմի նահատակ Ժիրայրի մայրը:

Հիշեցնենք, այս աղմկահարույց բացահայտում արել էին հենց զոհվածների հայրերը՝ պատերազմից 7 ամիս անց՝ 2021 թվականի մայիսի 31-ին: 

Հարազատները սահմռկեցուցիչ տեսարանը պատկերող կադրեր հանրայնացերցին՝ մարմինները պոլիէթիլենային տոպրակներով գետնին նետված վիճակում։

ՀՀ առողջապահության նախարարությունը հաստատել էր տեղեկությունը՝ նշելով, թե իբր մասունքներն անցել են համապատասխան նույնականացում և սպասում են, որ հարազատները վերցնեն’ հուղարկավորելու համար։ Բարձրացված մեծ աղմուկը մեղմելու համար թերեւս երկու օր անց՝ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնեցին, թե դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղի վարիչն ու 2 աշխատակից ազատվել են աշխատանքից։ Ապա հայտարարվեց նաեւ քրեական գործ հարուցվելու մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։ Հիմա արդեն ակնհայտ է, որ քրգործի հարուցումն ընդամենը նպատակ ուներ մեղմել հասարակական դժգոհությունը և ոչ թե զազրելի երեւույթի պատասխանատուների գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դաշնակցական Պատիժը

Հաջորդ գրառումը

«Ազգ»-ի օրը. 12.07.2022

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ազգային բարերար Սամվել Կարապետյանին

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախում հայկական եկեղեցիներ ոչնչացնող օկուպանտը հայերին մեղադրում է «իրենց անտառները» ոչնչացնելու մեջ

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Պետք  չէ պաշտպանել Հայաստանը մեզանից. մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև

10/05/2026
Հաջորդ գրառումը

«Ազգ»-ի օրը. 12.07.2022

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական