Հեքիաթներ են պատմում, երեխան առաջին օրը զոհված լիներ, կհանեին. դա բացառվում է: Այստեղ ուրիշ տարբերակն է՝ ու՞ր է, որտե՞ղ է, ոչ մի բան չեն բացահայտում. վստահեցնում է 44-օրյա պատերազմում անհետ կորած Կարեն Գեւորգյանի հայրը՝ Ազատ Գեւորգյանը:
«Ասում են՝ զոհվել է, բայց ոչ դեպքի վայր կա, ոչ զոհված կա: Հետո այդ դեպքից 5 օր հետո տեսել են երեխուս Ֆիզուլի-Կարախանբելի հատվածում: Բա որ զոհվել է, ո՞նց են տեսել: Մեզ ասում են՝ քննություն է գնում, պարզում ենք, բացահայտում ենք: Երկու տարի քննություն է գնում, բա ո՞ւր է: Ինքը պատերազմի առաջին օրով չէր կարող ոչ գերի ընկնել, ոչ զոհվել: Ես շատ բան եմ բացահայտել, իրենք սպեցյալնի երեխեքին տվել են, չգիտեմ: Մենակ իմ երեխան չի, էդ որ անհայտ են, բոլորին էլ տվել են»,-ասում է Կարենի հայրը:
Բոլորը խաբում են, ոչինչ չեն անում, արդեն մոռացել են մեզ էլ, մեր որդիներին էլ. փաստում է անհետ կորածի ծնողը:
Նշենք, որ անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամներն այսօր Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի կառավարություն՝ բարձրաձայնելու, որ իրենց որդիների ճակատագիրը մինչ օրս հայտնի չէ, որ գերիները դեռ չեն վերադարձվել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված կետերը չեն կատարվում: Նաև պաստառներ տեղադրվեցին Հանրապետության հրապարակում՝ նախատոնական ձևավորումների ֆոնին։
Ավելին՝ տեսանյութում։





