Շաբաթ, Մայիսի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ապրե՛ք պարզ, սիրե՛ք շռայլ, հո՛գ տարեք ի սրտե, խոսե՛ք սրտանց, անընդհատ սովորե՛ք, ճանաչե՛ք ինքներդ ձեզ. Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ Բաքվի բանտից

21/02/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ձայնային ուղերձ է հղել.

«…Ուզում եմ ձեզ նաև փոխանցել (նվիրելով իմ սիրելի կնոջը, ում տարեդարձն էր վերջերս), կյանքի կարճ ու երկար բանաձևը։ Ոմանց դուր կգա կարճ տարբերակը, մյուսներին՝ գուցե երկարը։

Ապրե՛ք պարզ, սիրե՛ք շռայլ, հո՛գ տարեք ի սրտե, խոսե՛ք սրտանց, անընդհատ սովորե՛ք, ճանաչե՛ք ինքներդ ձեզ, հավատացե՛ք առանց կասկածի, մի՛ վախեցեք մահից, ներե՛ք և մի՛ դատեք, ու անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով։

Սա կարճ տարբերակն է։

Եվ երկար տարբերակը՝

Ապրե՛ք պարզ, ուրախ և 100% ներկա ակնթարթով։

Սիրե՛ք շռայլ, տվե՛ք ամեն ինչ՝ փոխարենը ոչինչ չխնդրելով։

Հո՛գ տարեք ի սրտե, բայց զգույշ, որպեսզի չվնասեք, քանի որ բռնության միջոցով բարությունն այլևս բարություն չէ։

Խոսե՛ք սրտանց, անկեղծ և կարճ։

Հավատացե՛ք առանց կասկածի կամ վարանման, առանց մոլեռանդության։

Սովորե՛ք՝ ճանաչելով ինքներդ ձեզ և աշխարհը՝ անընդհատ, ջանադրաբար և սիրով։

Ներե՛ք, մի՛ դատեք։

Մի՛ վախեցեք մահից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն։

Եվ անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն։ Մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն։

Այնպես որ, երկու դեպքում էլ եթե այսպես վարվենք, եթե այս պարզ քայլերն անենք՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն, ամեն ինչ լավ կլինի։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Կներե՛ք, որ շեղվում էի։ Հեշտ չէ։

Ես այստեղ մի հետաքրքիր հոբելյան նշեցի. այստեղ եմ արդեն 21,000 ժամ և… Հետաքրքիր զգացողություն է։ 75 միլիոն ակնթարթ։ Եվ երբ ապրում ես այս մասշտաբով, հանկարծ հասկանում ես, թե որքան տարբեր է զգացվում ամեն ինչը՝ ամեն պահը։ Ուզում եմ ասել, որ բոլորիդ սիրում եմ, երախտապարտ եմ, շատ ուրախ եմ, որ ունեմ նման ընտանիք, նման հարազատներ։

Շնորհակալություն բոլորին, այդ թվում՝ անծանոթներին, ովքեր գրում են ինձ. ես այնքա՜ն շատ նամակներ եմ ստանում անծանոթներից…

Շատ շնորհակալ եմ ձեր բարության, ձեր խոսքերի, ձեր էներգիայի համար։ Հատկապես, երբ այն ձեռագիր է, մտքերը զգացվում են։ Ավելի հաճախ գրե՛ք ձեռքով։ Գրե՛ք նամակներ միմյանց։ Գրե՛ք ձեր սիրելիներին, ձեր ընտանիքին։

Այսքանը, բոլորիդ գրկում եմ, շատ եմ սիրում ձեզ, և ուրախ եմ, որ կարող եմ ձեզ հետ կիսվել իմ մտքերով ու զգացմունքներով»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ալիևի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել՝ Հոլոքոստը նսեմացնելու միջոցով ատելություն հրահրելու համար

Հաջորդ գրառումը

Ջերմաստիճանը կնվազի, տեղումներ են սպասվում

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Ալիևը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի․ «Հրապարակ»

02/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ Ժողովուրդին Անսակարկելի Պահանջները` Անկախ Թէ Ովքեր Պիտի Ըլլան Նոր Իշխանութիւնները. Դոկտ. ԱՐՇԱՒԻՐ ԿԷՕՆՃԵԱՆ

01/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը վրդովված է. արցախահայության և գերիների մասին բանաձևի պատճառով կասեցրել է կապերը Եվրախորհրդարանի հետ

01/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իմ առաջին մտահոգությունը վերաբերում է Հայաստանի և Արցախի պատանդներին ու ռազմագերիներին, որոնք մինչև այսօր մնում են Ադրբեջանում գերության մեջ. Բարոնուհի Քոքս

01/05/2026
Հաջորդ գրառումը

Ջերմաստիճանը կնվազի, տեղումներ են սպասվում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը վրդովված է. արցախահայության և գերիների մասին բանաձևի պատճառով կասեցրել է կապերը Եվրախորհրդարանի հետ

01/05/2026

Ադրբեջանը սառեցրել է  կապերը Եվրախորհրդարանի հետ՝ Հայաստանի վերաբերյալ բանաձևից հետո։ Ադրբեջանի խորհրդարանը կասեցրել է Եվրախորհրդարանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում։ Որոշումը...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Սփյուռքի հայերը մեկ ընտրություն ունեն՝ գալ ընտրություններին և քվեարկել ընդդիմության օգտին. Գաբրելյանով

30/04/2026

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գալիս է Երևան։ Հայաստանը կառավարվում է Իլհամ Ալիևի կողմից։ Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի ընտրություններում, ապա սփյուռքի հայերի համար...

ԿարդալDetails
Նորություններ

Օտարերկրյա 150 դեսպան այցելել է բռնազավթված Ստեփանակերտի «Հայղթանակի զբոսայգի»

01/05/2026

Մայիսի 1-ի կապակցությամբ Ադրբեջանում օտարերկրյա դիվանագետներն այցելել են բռնազավթված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ադրբեջանցիների կառուցած «Հաղթանակի զբոսայգի»։ Ադրբեջանական APA-ն հայտնում է....

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախից բռնի տեղահանված հայությունը պետք է վերադառնա իր բնօրրան տիրոջ իրավունքով և կարգավիճակով. Ստեփան Հասան-Ջալալյան

29/04/2026

2026թ. ապրիլի 21-ին Արցախի Հանրապետությունն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով 2026թ. հունիսի 7-ին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական