Կիրակի, Հունիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը «հաշվել է Մոսկվայի ատամները», բայց չի կարողանում հաղթահարել 120 հազար մարդու համառությունն ու կամքը. ադրբեջանագետ

16/02/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ Մոսկվա կատարած այցի վերաբերյալ ու առհասարակ Արցախի ներքաղաքական զարգացումների մասին ադրբեջանական մամուլը մի քանի հրապարակում է արել։ Ադրբեջանական կողմը Վարդանյանի մոսկովյան այցը ներկայացրել է որպես Ալիևի հերթական հաղթանակ:

«Տարբեր ադրբեջանցի փորձագետներ նշում էին, որ սա կարևոր ձեռքբերում է. վերջապես Վարդանյանը դուրս եկավ Արցախից, և շեշտում էին, որ դրա վրա Ադրբեջանը կանգ չպետք է առնի: Այնուհետև, երբ Վարդանյանը սկսեց քննարկումներ անցկացնել Ստեփանակերտում, ադրբեջանական մամուլը մեկնաբանեց, որ Մոսկվան հերթական անգամ «գցել է» Ադրբեջանին՝ թույլ տալով, որ Վարդանյանը շարունակի պաշտոնավարումը»,- ադրբեջանական մամուլի հրապարակումները վերլուծում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։

Ադրբեջանագետն այնպիսի տպավություն է ստացել, որ ադրբեջանական կողմն ինտենսիվ աշխատանք է տանում՝ համոզելու ռուսական կողմին, որ եթե Վարդանյանին չհեռացնեն, ապա իրենք կարող են գնալ ռազմական ճանապարհով, բայց հեռացնելու դեպքում էլ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ իրավիճակը կլինի այնպիսին, ինչպիսին դեկտեմբերի 11-ին՝ մինչև շրջափակումը:

Տաթև հայրապետյանը վստահ է, որ Վարդանյանի գնալուց կարճ ժամանակ անց Ադրբեջանը կրկին մի նոր սադրանքի կգնա՝ հանք մտնելու, անցակետ տեղադրելու, Արցախում իր կարգերը մտցնելու ու հայերից ազատվելու համար:

Ալիևը հստակ որոշել է հասնել իր պլանների իրագործմանը առաջիկա երկու տարիների ընթացքում՝ մինչև 2025 թ., որպեսզի հետո ազատվի նաև խաղաղապահներից:

Ռուբեն Վարդանյանն ընդամենը դարձել է լրացուցիչ «չնախատեսված խոչընդոտ» Ադրբեջանի ճանապարհին, դրա մասին են փաստում ադրբեջանական կողմի անթաքույց անհանգստությունները, նրա մասին քննարկումները ՄԱԿ–ի ԱԽ–ում, Լավրովի հետ հանդիպմանը, ԵԽԽՎ–ում և այլ հարթակներում:

«Ադրբեջանական քաղաքականության ուսումնասիրությունը փաստում է՝ նրանք ունեն նպատակ, տեսլական, քայլերի հաջորդականություն, և բոլոր մարդիկ, դեպքերը, զարգացումները, որոնք կանգնում են այդ ճանապարհին, ոչ թե փոխում են նպատակները, այլ՝ դառնում թիրախ ու խոչընդոտ: Օրինակ՝ երբ մեզ համոզում էին, որ Գորիս–Կապան ավտոճանապարհը զիջվում է, որ հետո ադրբեջանցիները Սյունիքի տարածքով «միջանցք» չուզեն, դա ամբողջությամբ սուտ էր: Ադրբեջանցիները հանգիստ վերցրեցին ավտոճանապարհը, իսկ հետո մի քանի անգամ ագրեսիա ձեռնարկեցին ՀՀ–ի դեմ՝ նպատակ ունենալով կտրել Սյունիքը ՀՀ–ից: Ու հիմա էլ չեն հրաժարվել այդ պլաններից: Ուստի, այս կամ այն զիջումը Ադրբեջանին չի կանգնեցնի, զիջելուց պետք է ստանալ անբեկանելի երաշխիքներ, բայց աշխարհաքաղաքական իրադրությունն այնպիսին է, որ որևէ դերակատար չի կարող նման երաշխիք տալ: Ադրբեջանը «հաշվել է Մոսկվայի ատամները» և մարսում է իր քայլերը Արցախի դեմ, բայց չի կարողանում հաղթահարել 120 հազար մարդու համառությունն ու կամքը: Իմ կարծիքով, որքան էլ բարդ լինի, Արցախում որոշում կայացնողները չպետք է տրվեն արտաքին ճնշումներին, պետք է մի կողմ դնեն իրենց անձնական ամբիցիաները, էմոցիաները, վերաբերմունքը մեկմեկու նկատմամբ»,- կարծում է Տաթև Հայրապետյանը։

Պահն իսկապես պատմական է, շրջադարձային, այսօր Արցախը պահելով՝ մենք կերաշխավորենք Սյունիքի ու ՀՀ–ի անվտանգությունը, իսկ կորցնելու դեպքում հարցականի տակ կդնենք հայոց պետականությունը։

«Ես սա չեմ ասում պաթոսի համար, ես ուղղակի գիտեմ պատմություն ու նաև գիտեմ, թե ինչպես է ձևավորվում ադրբեջանական քաղաքականությունը:

Համոզված եմ, որ մենք այս շրջանը կարող ենք հաղթահարել միայն խոհեմությամբ ու կամքով, համբերելով ու ծրագրեր գծելով, մենք իներցիայով գնալու ու պահի թելադրանքով որոշումներ կայացնելու ճոխություն մեզ չենք կարող թույլ տալ: Հակառակորդի գլխավոր վախը հենց մեր միասնական կամքն է, իսկ մեր ամենամեծ խնդիրը մեր մտածմունքն է առ այն, որ մենք թույլ ենք, անկարող և ոչինչ չենք կարող փոխել: Կարող ենք ու մեկ անգամ չէ, որ արել ենք մեր պատմության ընթացքում, բավական է հիշել, թե ինչպես մոտ մեկ դար առաջ պայքարեց Լեռնահայաստանը՝ խափանելով բոլոր տեսակի աշխարհաքաղաքական պայմանավորվածությունները…». Տաթև Հայրապետյան։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անորակ աշխատանք կատարելու համար Թուրքիայում ձերբակալվել է 24 ինժեներ ու կառուցապատող

Հաջորդ գրառումը

Միգուցե Թուրքիայում ընտրությունները հետաձգվեն մինչև մեկ տարով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Մի՛ նայիր հայելուն» ներկայացումը՝ թիվ 155 հիմնական դպրոցի աշակերտների և շրջանավարտների մասնակցությամբ

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստեփանավանում սահմանված է արտակարգ ռեժիմ. կարկուտը մեծ վնասներ է հասցրել

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արմեն Աշոտյանը կալանավորվեց մեկ ամսով

06/06/2026
Հաջորդ գրառումը

Միգուցե Թուրքիայում ընտրությունները հետաձգվեն մինչև մեկ տարով

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստեփանավանում սահմանված է արտակարգ ռեժիմ. կարկուտը մեծ վնասներ է հասցրել

06/06/2026

Ստեփանավանում տեղացած աննախադեպ կարկուտը նախնական հաշվարկով առնվազն 100 գույքային վնաս է պատճառել։ Վնասելով պատուհաններ, տանիքներ, ավտոմեքենաներ։ Իսկ գյուղատնտեսությանը հասցված վնասները...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026

Արբեջանցիները արդեն բերվել են Հայաստան։ Նաիրի Հոխիկյան, լրագրող, մեկնաբան, վավերագրող

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական