Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կարևոր է, որ ԱՄՆ-ի և եվրոպական երկրները հասկանան և իրենց հաշիվ տան, թե ինչ կարող է տեղի ունենալ. Վոլոդին

17/09/2024
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռուսաստանը իր քաղաքների վրա հարձակումների դեպքում ավելի հզոր զենքով կպատասխանի. ասել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Այսօր ԱՄՆ-ն առանց վարանելու քննարկում է Ռուսաստանի Դաշնության տարածքին հարվածներ հասցնելու հնարավորությունը։ Իսկ ի՞նչ է նշանակում հարվածներ հասցնել։ Արբանյակային խմբավորումները պատկանում են ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ի երկրներին։ Ուղղորդումը և հրամանների կատարումն այս դեպքում կիրականացվեն ՆԱՏՕ-ի զինվորականների կողմից՝ օգտագործելով բարձր ճշգրտության զենքեր՝ արբանյակային խմբավորումների հետ համատեղ: Իսկ դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն ամբողջությամբ ներքաշվում է այս հակամարտության մեջ», – ասել է Վոլոդինը Պետդումայի աշնանային նստաշրջանի մեկնարկից առաջ ելույթի ժամանակ:

«Այս քննարկումը կարող է հանգեցնել ամենասարսափելի հետևանքների։ Նրանք քննարկում են մեր խաղաղ քաղաքներին հարված հասցնելու հարցը, ընդ որում, քննարկում են՝ համարելով, թե դա իրենց չի առնչվի։ Դա այդպես չէ։ Մենք կպատասխանենք։ Մենք գիտենք՝ ինչով պատախանել։ Ավելի հզոր զենքը պատրաստ վիճակում է», – հավելել է նա։

Վոլոդինի խոսքով՝ չափազանց կարևոր է, որ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների խորհրդարանները հասկանան և իրենց հաշիվ տան, թե ինչ կարող է տեղի ունենալ։ Նա նշել է, որ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի ղեկավարները կարող են հակամարտություն հրահրել, որն անդառնալի հետևանքների կհանգեցնի։

«Մենք մեր կողմից պետք է ամեն ինչ անենք դա կանխելու համար», – ասել է Վոլոդինը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամեն ինչ անում է՝ կանխելու միջուկային աղետը և դադարեցնելու պատերազմը, որը կարող է վերածվել համաշխարհային պատերազմի. նկատել է Վոլոդինը։ 

Կիևը շարունակում է արևմտյան երկրներին կոչ անել, որ իրենց թույլ տրվի Արևմուտքի մատակարարած հեռահար զենքերով հարվածել Ռուսաստանի տարածքի խորքերին։ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խաղաղության պայմանագիրը կնպաստի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը

Հաջորդ գրառումը

Մայր տաճարի բակում այլևս կաթողիկոսներ չեն թաղվի․ իսկ ներսում մոմավառություն չի լինի. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
Նորություններ

Ձեր անարդար որոշումների համար գալու է պատասխան տալու ժամանակը. Միհրան Մախսուդյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Մայր տաճարի բակում այլևս կաթողիկոսներ չեն թաղվի․ իսկ ներսում մոմավառություն չի լինի. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական