Մայր տաճարի բակում այլևս կաթողիկոսներ չեն թաղվի․ իսկ ներսում մոմավառություն չի լինի. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի զանգակատան տարածքում կաթողիկոսների հուղարկավորության տեղ այլևս չկա, այսօր լրագրողնմերի լրագրողների հետ հետ հանդիպման ժամանակ ասաց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
«Մայր տաճարի հրապարակը Սուրբ Պետրոսի հրապարակը չէ իր չափերով, և այնտեղ այլևս տեղ չկա։ Դրա համար Վեհափառ հայրապետին առաջարկվեց դրսում հուղարկավորություն չանել այլևս, որպեսզի բակը գերեզմանատան չվերածվի»,– ասաց նա։
Իսկ կաթողիկոսների հուղարկավորության համար արդեն կառուցվում է կաթողիկոսական դամբարան, որը նաև ծառայելու է իբր մատուռ և մոմավառության սրահ, քանի որ վերաօծումից հետո Մայր տաճարում այլևս մոմավառություն թույլ չեն տալու։
