Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ օրհներգի փոփոխության նախագծին

28/11/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Թովմասյանը «ՀՀ օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ դիմել են Կառավարությանը։

Առաջարկում են խմբագրել օրհներգի տեքստը․ չորրորդ տունը բարձրացնում են առաջին տնից հետո։ Այդ տարբերակում հիմնը ավարտվում է

«Նայիր նրան` երեք գույնով

Նվիրական մեկ նշան,

Թող փողփողի թշնամու դեմ,

Թող միշտ պանծա Հայաստան» քառատողով։

«Շատ երկար ժամանակ ես չեմ հանդիպել Հայաստանի Հանրապետության օրհներգի նույն ձևի կատարման։ Չկա արագության ստանդարտ, տեմպի ստանդարտ։ Երբեմն ընդհանրապես տևողության ստանդարտ, հնչողության ստանդարտ, տեխնիկական պարամետրերի ստանդարտ։ Եթե մենք միջոցառում ենք կազմակերպում, որևէ միջոցառման կազմակերպման ընթացքում, օրինակ, ջրին, գինուն, բաստուրմային, սուջուխին ավելի շատ ուշադրություն ենք դարձնում, քան օրհներգին»,- Կառավարության նիստում նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նախագծի, այսուհետ ամեն երկուշաբթի դասերը սկսելուց առաջ ոչ միայն դպրոցներում, այլև մանկապարտեզներում և քոլեջներում պարտադիր կլինի օրհներգի կատարումը։

Ըստ օրենքի գործող տարբերակի՝ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող միջազգային պաշտոնական մրցումների բացման և փակման ժամանակ է օրհներգը կատարվում։ Առաջարկվում է օրհներգը կատարել նաև այդ ընթացքում տեղի ունեցող պարգևատրման արարողությունների ժամանակ։

Նախատեսվող փոփոխությամբ առաջարկում են նաև հանել օրենքի հետեւյալ հատվածը՝ օրհներգի տարբերակը գործում է մինչև նոր օրհներգի տեքստի ու երաժշտության սահմանումը։

Իսկ օրենքով նախատեսված առանձին դեպքերում կառավարությունը կարող է թույլ տալ օգտագործել օրհներգի կարճ տարբերակ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՀԱՅԱՍՏԱՆ» համահայկական հիմնադրամի երկու երեսները. Հայկ Դեմոյան

Հաջորդ գրառումը

Նոր դոկտրինով Ռուսաստանի միջուկային «հովանոցն» առաջին հերթին նախատեսված է ՀԱՊԿ երկրների համար. Շոյգու

Համանման Հոդվածներ

Նորություններ

Այս քաղաքական պրոցեսը ստանալու է «երեխաների հեղափոխություն» անվանումը. փաշինյան

17/05/2026
Նորություններ

Միայն իշխանական պաստառների նկատմամբ են ուշադիր, և դրանք վնասողին հասցնում են մահվան. Կարեն Քերիմյան

17/05/2026
Նորություններ

Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ Արթուր Խաչատրյան

17/05/2026
Նորություններ

Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս. Ոսկան Սարգսյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Նոր դոկտրինով Ռուսաստանի միջուկային «հովանոցն» առաջին հերթին նախատեսված է ՀԱՊԿ երկրների համար. Շոյգու

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
Նորություններ

Ռոբերտ Աբաջյանի «կեղծ պապիկի» տունը «պաժառ» է ընկել. «Հրապարակ»

16/05/2026

Այս երկրում նույնիսկ վերելակ կանչես՝ վերջում Նիկոլի թեմայով ես իջնում։ Ում հետ խոսես, ինչից խոսես, մի տեղից անպայման հասնում են...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական