Գազայի հատվածի հարավային շրջաններում հրադադար է սահմանվել, որը կտևի հինգ ժամ. այս հայտարարությունն արել է Al Arabiya հեռուստաալիքը:
Հրադադարը հայտարարված է, որպեսզի օտարերկրյա քաղաքացիները կարողանան լքել Գազան, ինչպես նաև մարդասիրական օգնություն ուղարկել Գազա։
Հրադադարն ուժի մեջ կմտնի տեղական ժամանակով ժամը 09:00-ին՝ հակամարտող կողմերի պայմանավորվածության համաձայն։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, առնվազն 100 մարդատար բեռնատար է կուտակվել Գազայի և Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահ անցակետում, որոնք սպասում են մարդասիրական միջանցքի բացմանը։