«Հայաստանը պետք է կատարի Ադրբեջանի հանդեպ իր պարտավորությունները»,- Աստանայում մեկնարկած թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մեծ նշանակություն ունի նաև Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող տրանսպորտային գծի իրականացումը։ Այս գծի բացումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների բարեկեցությանը։ Այն Թուրքիան կկապի նաև Կենտրոնական Ասիայի հետ»,- ասել է նա։
Նա հայտարարել է, որ թյուրքական աշխարհը շարունակելու է աջակցել Ասդրբեջանին։