Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ես նրանց այնպես եմ խանդել, որ չեմ ցանկացել պատկերել ոչ մի տղամարդու հետ. Վլադիմիր Աբրահամյան

06/03/2023
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

 Մարտի 8-ին կանայք իրենք իրենց կտեսնեն՝ գեղանկարներում։

Առնո Բաբաջանյան համերգասրահի ներքնհարկում կբացվի ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի «Կինն իմ մուսան է» խորագրով ցուցահանդեսը։

Կանանց միջազգային օրը սրահում կհավաքվեն Վլադիմիր  Աբրահամյանի խորհրդավոր կանայք. կցուցադրվեն նկարչի վրձնած կանանց դիմանկարները, նատյուրմորտներ: Վլադիմիր Աբրահամյանի ստեղծագործությունը հարուստ է կանանց կերպարներով, դրանք հիմնականում իրական կերպարներ են, բայց բոլորը բնորդուհիներ չեն, կան նաև երևակայական, հորինված կերպարներ:

«Ինչպե՞ս կարելի է առանց նրանց ապրել, ստեղծագործել։ Իմ ստեղծագործության բոլոր կանայք չէ, որ բնորդուհիներ են եղել, հաճախ ստեղծել եմ իմ երևակայական կանանց։ Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ նրանք հիմնականում մենակ են, առանց տղամարդու։ Ես նրանց այնպես եմ խանդել, որ չեմ ցանկացել պատկերել ոչ մի տղամարդու հետ, որովհետև այդ պահին ես եմ եղել նրանց զրուցակից տղամարդը․․․Ամեն անգամ կարծես սեր եմ բացատրել այն կանանց, որոնց վրձնել եմ․․․»,- հարցազրույցներից մեկում անկեղծացել է նկարիչը:

Ցուցահանդեսին կներկայացվեն հայտնի ու դեռևս չցուցադրված գործեր: Սրահի մի հատվածում կցուցադրվեն նաև նկարչի մասին պատմող ֆիլմեր: Կհրապարկվեն նրա՝ երիտասարդ տարիներին գրված չափածո ստեղծագործությունները:

«Կապույտ են աչքերս` երկնային գույն, ուստի հոգիս էլ պիտի որ լինի երկնային մի ամպ, բայց ոչ գորշացած ու բքահալած, այլ մի կապուտակ ու շատ կարոտած: Բայց դրա համար չեմ տխրում այնպես, որ անձրև թափեմ ու գորշանամ ես. չէ՞ որ հոգիս էլ ամպ է կապուտակ, թովիչ, ինչպես նա, աստղ հերարձակ»։

Առոն Բաբաջանյան համերգասրահը նոր քաղաքականություն է որդեգրում՝ սրահները տրամադրելով նաև նկարիչների ցուցահանդեսներին: Իսկ ներքնահարկը, որտեղ կբացվի Վլադիմիր Աբրահամյանի ստեղծագործությունների ցուցադրությունը, երկար ժամանակ չի գործել:

«Կինն իմ մուսան է» ցուցահանդեսը բաց է մինչև մարտի 20-ը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուկրաինական դիվերսիան ահաբեկչություն էր, իսկ ադրբեջանական դիվերսիան՝ ընդամենը «աճող լարվածությո՞ւն»

Հաջորդ գրառումը

Թուրքիայի ընդդիմության միասնական թեկնածուն հավանաբար կլինի Քեմալ Քըլըչդարօղլուն

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026
Նորություններ

Ռոբերտ Աբաջյանի «կեղծ պապիկի» տունը «պաժառ» է ընկել. «Հրապարակ»

16/05/2026
Նորություններ

Հանրային քննարկում` ինչպե՞ս են մեզանից գողանում ընտրությունները և ի՞նչ կարող ենք անել հունիսի 7-ին. Արման Թաթոյան

16/05/2026
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026
Հաջորդ գրառումը

Թուրքիայի ընդդիմության միասնական թեկնածուն հավանաբար կլինի Քեմալ Քըլըչդարօղլուն

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական