Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ուկրաինական դիվերսիան ահաբեկչություն էր, իսկ ադրբեջանական դիվերսիան՝ ընդամենը «աճող լարվածությո՞ւն»

ՌԴ Արտաքին գործերի նախարարությունն Արցախում ադրբեջանական ահաբեկչությունն անվանել է աճող լարվածություն։

«Մենք մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում աճող լարվածության կապակցությամբ։ Վերջին մի քանի օրվա ընթացքում արձանագրվել են հրադադարի ռեժիմի կրկնակի խախտումներ։

Կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և քայլեր ձեռնարկել իրավիճակը լիցքաթափելու համար»,-ասվածէՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նշենք,որ օրեր առաջ ուկրաինացիները հատել էին ռուսական սահմանը, մտել Բրյանսկի մարզ, դիվերսիա իրականացրել, 6 հոգու պատանդ տարել, ռուսական կողմը ճիշտ նույն կերպ, ինչպես հայկական զինուժն է Արցախում երեկ հետ մղել ադրբեջանցի դիվերսանտներին, կռիվ է մղել ուկրաինական կողմի դեմ։ ՌԴ նախագահ Պուտինն այդ դեպքն անվանեց ահաբերկչություն, իսկ մարտի 5-ին Արցախի՝ հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքում ադրբեջանական կողմի հարձակումը հայ ոստիկանների ավտոմեքենայի վրա, 3 հայ ոստիկանի սպանությունը նույն Ռուսաստանն անվանում է «աճող լարվածություն» և զսպվածության կոչ անում հավասարապես երկու կողմերին։