Կիրակի, Նոյեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե ես լինեի, չէի հայտարարի, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ. թուրքագետ

24/04/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության մեջ Հայոց ցեղասպանության ուրացում չի տեսնում։

«Օրինակ՝ ուրացումն ինչո՞ւմ է երևում։ Ուրացում չկա։ Ի՞նչ ուրացում, որտե՞ղ եք տեսել, որ ուրացել են»,- Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետը։

Հարցին՝ արդյոք ուրացում չէ այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր՝ «Պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել», կամ արդյոք ուրացում չէ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը, որ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ», Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց.

«Բայց դա ուրացում չի, որովհետև Ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը դա քաղաքականություն է, իսկ քաղաքականությունն իրականության հետ է առնչվում։ Իսկ իրականությունն այն է, որ հիմա Հայաստանն այն վիճակում չէ, ինչ մինչև արցախյան վերջին պատերազմը։ Եթե պարտությունից հետո Հայաստանը հիմա այս վիճակում է հայտնվել, պետք է վերականգնի իր Զինված ուժերը, զենքերով համալրի,  վերականգնի իր հեղինակությունը։

Այսինքն՝ հիմա ինքը չի կարող այդ քաղաքականությունն իրականացնել, բայց դա պետք է պահել։ Ես Հայաստանի մասին եմ խոսում, իշխանությունները կարևոր չեն։ Հայաստանը Հայաստան է. իշխանություններն այսօր կգան ու վաղը կգնան, ուրիշները կգան։ Հիմա մեր երկիրը լուծում է գոյաբանական խնդիր»։

Դիտարկմանը, որ արտաքին քաղաքականությունն, այնուամենայնիվ,  իրականացնում են ՀՀ գործող իշխանությունները, և Ցեղասպանության ժխտողականությունը նրանց վարած քաղաքականության մի մասն է, մեր զրուցակիցն արձագանքեց՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման քաղաքականությունը պետք է լինի մեր զինանոցում, բայց այդ քաղաքականությունը կարելի է տարբեր ինտենսիվությամբ իրականացնել։

«Հիմա այնպիսի ինտենսիվությամբ, ինչպես առաջ էինք անում, իմաստ չունի, որովհետև մեզ չեն էլ հասկանա. կասեն՝ էս երկիրը հիմա այսպիսի վիճակում է և փոխանակ իր գոյաբանական խնդիրները լուծի, այսպիսի հարցեր է առաջ տանում, հասկանո՞ւմ եք։ Մենք պետք է շատ լուրջ վերաբերվենք մեր երկրի հեղինակությանը։

Այսօր իշխանությունը գնացել, իր հարգանքի տուրքն է մատուցել Ծիծեռնակաբերդում։ Ցեղասպանության բնագավառում մեր հետազոտությունները շարունակվում են, իմ գիրքը վերջերս է լույս տեսել։ Կարող է քաղաքական նկատառումներից ելնելով՝ այդպիսի հայտարարություններ արվում են, բայց ուրացում ես չեմ տեսել։ Այլ բան է, որ եթե ես լինեի՝ չէի հայտարարի, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ։ Այդպես ավելի ճիշտ կլիներ»,- ամփոփեց Սաֆրաստյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ցեղասպանության տարելիցի ոգեկոչումը սոսկ ցավալի պատմական իրադարձության հիշատակ չէ. Լիբանանի նախագահ

Հաջորդ գրառումը

Այս իշխանությունները եկել են՝ ՀՀ կործանման ծրագիր իրականացնելու. վերջին շրջանում Ցեղասպանության ուրացումն առավել ահագնացող տեմպերով է առաջ գնում. Տիրան Լոքմագյոզյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Լեգիտիմությունը չի երաշխավորում անվտանգությունը, բայց նախ ինքնին անվտանգության ավելի բարձր, իսկ խոցելիության ավելի ցածր մակարդակ է ապահովում. Փաշինյան

22/11/2025
Նորություններ

Բաքու այցելած իշխանության պատվիրակները հանդիպել են Ալիևի օգնականի հետ

22/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Սկզբունքային եմ համարում մեր ներքին լեգիտմության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր Սահմանադրության ընդունմամբ. Փաշինյան

22/11/2025
Միջազգային

ԱՄՆ 27 սենատորներ պահանջում են ապահովել հայ գերիների ազատ արձակումը և Բաքվի նկատմամբ պատժամիջոցի կիրառումը

22/11/2025
Հաջորդ գրառումը

Այս իշխանությունները եկել են՝ ՀՀ կործանման ծրագիր իրականացնելու. վերջին շրջանում Ցեղասպանության ուրացումն առավել ահագնացող տեմպերով է առաջ գնում. Տիրան Լոքմագյոզյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական