Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ 27 սենատորներ պահանջում են ապահովել հայ գերիների ազատ արձակումը և Բաքվի նկատմամբ պատժամիջոցի կիրառումը

22/11/2025
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՄՆ քսանյոթ սենատորներ՝ սենատոր Էդ Մարկիի  և Շելդոն Ուայթհաուսի  գլխավորությամբ, ինչպես նաև Սենատի դեմոկրատական խմբի առաջնորդ Չաք Շումերի աջակցությամբ, նամակ են հասցեագրել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ Թրամփի վարչակազմին կոչ անելով պահանջել Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքական առաջնորդների անհապաղ և անվերապահ ազատ արձակում։

Նամակում Թրամփի վարչակազմին կոչ է արվում պահանջել, որ միջազգային դիտորդները մուտք ստանան Բաքվում իրականացվող կեղծ դատավարություններին, ինչպես նաև կիրառել «Գլոբալ Մագնիցկու» պատժամիջոցներ ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար։

Մեկնաբանելով Հայ դատի հանձնախմբի կողմից օժանդակվող այս նամակի հրապարակումը՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի պատասխանատու Արամ Համբարյանը նկատել է․ «Այն փաստը, որ Սենատի քսանյոթ դեմոկրատներ՝ կազմի կեսից ավելին, ներառյալ առաջնորդ Չաք Շումերը, ստորագրել են այս նամակը՝ պահանջելով Ադրբեջանի կողմից պահվող հայ պատանդների անհապաղ ազատ արձակում, բարձրացնում է հայկական հարցերի դերն ԱՄՆ արտաքին քաղաքական օրակարգում՝ զգալիորեն բարձրացնելով դրանց նշանակությունը Հանրապետական կուսակցության և Թրամփ–Վենսի վարչակազմի համար»։

Սենատորների նամակում մասնավորապես ասվում է․ «Զեկույցները ցույց են տալիս, որ այս քաղաքական պատանդները ենթարկվել են բռնությունների և նվաստացուցիչ վերաբերմունքի, մինչդեռ գաղտնիությունն ու ընթացակարգային խախտումները Բաքվի ռազմական դատարանում լուրջ կասկածներ են հարուցում դատավարությունների արդարության և օրինականության վերաբերյալ․․․

Ադրբեջանի կողմից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, միակ կազմակերպության, որը կարող էր այցելել հայ գերիներին, արտաքսումը ևս ավելի է վտանգում հայ բանտարկյալների անվտանգությունն ու ապահովությունը»։ Նամակում ընդգծվում է․ «արդեն երկու տարի է, ինչ Ադրբեջանի շրջափակումն ու ռազմական հարձակումը Արցախի վրա ստիպողաբար տեղահանեցին շրջանի 120․000 քրիստոնյա հայերին՝ մի գործընթաց, որը միջազգային իրավունքի մասնագետները գնահատում են որպես էթնիկ զտում»։

Սենատորները պետքարտուղար Ռուբիոյին հորդորում են Ադրբեջանի իշխանությունների հետ շփումներում ձեռնարկել երեք կոնկրետ քայլ․ պահանջել բոլոր հայ քաղաքական գերիների և ռազմագերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակում, պահանջել, որ Ադրբեջանը թույլ տա միջազգային դիտորդներին և անկախ լրատվամիջոցներին հետևել հայ քաղաքական գործիչների դեմ ընթացող դատավարություններին, կիրառել «Գլոբալ Մագնիցկու» ակտով նախատեսված պատժամիջոցներ ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են հայերի նկատմամբ մարդու իրավունքների խախտումների համար։

Անդրադառնալով ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված համաձայնություններին սենատորները նկատել են․ «Թեև մենք զգուշավոր հույս ունենք, որ Հայաստան–Ադրբեջան վերջին բանակցությունները կարող են տարածաշրջանի համար ավելի խաղաղ ապագա ապահովել, Ադրբեջանը շարունակվող պատանդառությամբ և անհիմն նախապայմաններով վտանգում է այդ գործընթացը։ «Հայաստան–Ադրբեջան նախաստորագրված համաձայնագրում բացակայում է որևէ դրույթ՝ ուղղված հայ գերիների ազատ արձակմանը։

Մագնիցկու պատժամիջոցները շարունակում են մնալ առանցքային գործիք՝ ռազմագերիների ազատ արձակումը ապահովելու և Հայաստանի դեմ հետագա ագրեսիան զսպելու համար»։ Նամակում նաև զգուշացվում է, որ «ԱՄՆ-ի շարունակական անգործությունը Ադրբեջանի ագրեսիայի պայմաններում անընդունելի է և լուրջ վնաս կհասցնի ԱՄՆ հեղինակությանը տարածաշրջանում, հատկապես այն պայմաններում, երբ Հայաստանը փորձում է ամրապնդել կապերը Արևմուտքի հետ»։

Սենատորները եզրափակում են. «ԱՄՆ-ի համար և՛ բարոյական, և՛ ռազմավարական հրամայական է ձեռնարկել վճռական քայլեր՝ ստիպելու Ադրբեջանին ազատ արձակել անօրինական կալանավորված հայ գերիներին և ապահովել, որ տարածաշրջանային խաղաղությունը հիմնված լինի պատասխանատվության, արդարության և Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի հիմնարար իրավունքի վրա»։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը աշխատանքներ է իրականացնում, այդ թվում հանձնախմբի էլեկտրոնային հարթակի միջոցով (anca.org/prisoners), համայնքային համախմբում ապահովելու և Սենատի վրա ամերիկահայ ընտրողների ճնշումը մեծացնելու ուղղությամբ: Զուգահեռաբար հանձնախումբն աշխատում է Սենատի հանրապետականների հետ՝ վերջիններիս կողմից նմանաբնույթ նախաձեռնություն ապահովելու ուղղությամբ։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ

22 նոյեմբեր 2025 թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նրանք ոչ թե սեղանի կողքն են, այլ սեղանի վրա, որպես ուտեստ. Ստեփան Դանիելյան

Հաջորդ գրառումը

Սկզբունքային եմ համարում մեր ներքին լեգիտմության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր Սահմանադրության ընդունմամբ. Փաշինյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Սկզբունքային եմ համարում մեր ներքին լեգիտմության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր Սահմանադրության ընդունմամբ. Փաշինյան

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական