Գերմանական հայտնի «Բիլդ» հրատարակությունը հայտարարել է, որ լրագրողներին փոխարինելու է արհեստական ինտելեկտով (ԱԻ)։ Հիմնական պատճառը ֆինանսական խնդիրներն են։ Նրանք նախատեսում են փոխարինել խմբագիրներին, համախմբագիրներին, սրբագրողներին և ֆոտոխմբագիրներին:
«Ցավոք սրտի, մենք բաժանվում ենք մարդկանց հետ, որոնց առաջադրանքները կարող է կատարել ԱԻ-ն» ,- ասել է ղեկավարությունը։
Գործադիր տնօրեն Մաթիաս Դոփֆներն ասել է, որ ԱԻ-ի սարքերը կարող են հաջողությամբ փոխարինել լրագրողներին և «անկախ լրագրությունն ավելի լավը դարձնել, քան երբևէ»: