Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

«Բիլդ» հրատարակությունը հայտարարել է, որ լրագրողներին փոխարինելու է արհեստական ​​ինտելեկտով

Գերմանական հայտնի «Բիլդ» հրատարակությունը հայտարարել է, որ լրագրողներին փոխարինելու է արհեստական ​​ինտելեկտով (ԱԻ)։ Հիմնական պատճառը ֆինանսական խնդիրներն են։ Նրանք նախատեսում են փոխարինել խմբագիրներին, համախմբագիրներին, սրբագրողներին և ֆոտոխմբագիրներին:

«Ցավոք սրտի, մենք բաժանվում ենք մարդկանց հետ, որոնց առաջադրանքները կարող է կատարել ԱԻ-ն» ,-  ասել է ղեկավարությունը։

Գործադիր տնօրեն Մաթիաս Դոփֆներն ասել է, որ ԱԻ-ի  սարքերը կարող են հաջողությամբ փոխարինել լրագրողներին և «անկախ լրագրությունն ավելի լավը դարձնել, քան երբևէ»: