Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լարված իրավիճակ ՄՌԸ «Վագների» ղեկավարի և Շոյգուի միջև

24/06/2023
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կտրուկ սրվել են հարաբերությունները ՄՌԸ «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջև:

Ինչպես հաղորդում է MEDUZA-ն՝ հունիսի 23-ի առավոտյան Պրիգոժինը տեսանյութ է հրապարակել, որում քննադատում է նախարարությանը և մեղադրում նրանում, որ այն «խաբում է նախագահին»: Պրիգոժինի խոսքով՝ ռուսական զորքերը Ուկրաինայում «արյունով են լվացվում», Ուկրաինայի ԶՈւ-ն հաջող հարձակում է իրականացնում, իսկ ռուսական զորքերը «որևէ կերպ չեն կառավարվում»:

Ցերեկը Պրիգոժինը հայտարարել է, որ հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Շոյգուի և Գլխավոր շտաբի պետ Վալերիյ Գերասիմովի դեմ, քանի որ նրանք պատասխանատվություն են կրում ռուս ժողովրդի ցեղասպանության համար»:

Արդեն երեկոյան ՄՌԸ «Վագների» ղեկավարը հայտարարել է, որ կառույցի ճամբարներին հրթիռային հարվածներ են հասցվել և իրենք ունեն շատ զոհեր: Նա հարձակման մեջ մեղադրել է ՌԴ ՊՆ-ին և ասել, որ իրենք 25,000 զինվորներով գալիս են «վերականգնելու արդարությունը»:

ՌԴ պաշտպանության նախարարությունը Պրիգոժինի հայտարարությունը «Վագներ» ՄՌԸ-ի ճամբարներին «ռուս զինվորականների կողմից հարվածելու» մասին հայտարարությունը «տեղեկատվական սադրանք» է անվանել։ ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ «Եվգենի Պրիգոժինի անունից սոցիալական ցանցերում տարածված բոլոր հաղորդագրություններն ու տեսագրությունները « ՄՌԸ «Վագների» թիկունքի ճամբարներին ՌԴ ՊՆ-ի կողմից իբր հարված հասցնելու մասին» չեն համապատասխանում իրականությանը և տեղեկատվական սադրանք են»։ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը, ինչպես հաղորդում է РИА Новости-ն , «շարունակում են մարտական առաջադրանքներն Ուկրաինայի զինված ուժերի հետ շփման գծում հատուկ ռազմական գործողության տարածքում»։

Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տեղյակ է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի շուրջ ստեղծված իրավիճակին, որը փաստացի հայտարարել է ռազմական հեղաշրջում իրականացնելու մտադրության մասին։ 

«Նախագահ Պուտինը տեղեկացված է Պրիգոժինի շուրջ տեղի ունեցող բոլոր իրադարձություններից։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ»,- ասել է Պեսկովը։

Այս հայտարարություններից անմիջապես հետո հայտարարությամբ է հանդես եկել Ազգային հակաահաբեկչական կոմիտեն՝ ընդգծելով, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հայտարարության հետ կապված Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել զինված խռովության կոչ անելու փաստի առթիվ։ Կոմիտեի հայտարարության մեջ նշվում է, որ Եվգենի Պրիգոժինի անունից տարածված պնդումները ոչ մի հիմք չունեն։

«Մենք պահանջում ենք անհապաղ դադարեցնել ապօրինի գործողությունները», – ասվում է Ազգային հակաահաբեկչական կոմիտեի հայտարարությունում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Բիլդ» հրատարակությունը հայտարարել է, որ լրագրողներին փոխարինելու է արհեստական ​​ինտելեկտով

Հաջորդ գրառումը

Իշխանական ներկայացուցիչները փորձում են քողարկված կերպով կասեցնել գործընթացը․ «Փաստ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026
Նորություններ

Իրավապահ համակարգը վերածվել է քաղաքական սպասարկման գործիքի. «Հինգ իրավապաշտպաններ»

17/05/2026
Նորություններ

Այն մասին, թե ինչպե՞ս են գործում Ալիևն ու Փաշինյանը. Արտակ Զաքարյան

17/05/2026
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026
Հաջորդ գրառումը

Իշխանական ներկայացուցիչները փորձում են քողարկված կերպով կասեցնել գործընթացը․ «Փաստ»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ չէ՝ ինչի վրա է ծախսվել Եվրամիության տրամադրած 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան

16/05/2026

ԱՆՏԵՂՅԱԿ, ԲԵԽԱԲԱՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Սիրելի հայրենակիցներ, Ապրիլի 30-ին հարցում էի ուղարկել կառավարություն՝ մարնամասն տեղեկություններ ստանալու համար, թե Հայաստանի դեմ մղվող «հիբրիդային»...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական