ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը տեղեկացնում է, որ քիչ առաջ դիմել է Սահմանադրական դատարան։
«Վիճարկում եմ այն, որ Բարձրագույն դատական խորհրդում բացակայում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հստակ և կանխատեսելի ընթացակարգ, այդ թվում՝ գոյություն չունի կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը բողոքարկելու իրավունք»,- նշել է նա:






