«Հավատում եմ, որ այդ կամքը անկոտրում է»,-Կառավարության նիստին Լեռնային Ղարաբաղի հայության հաստատակամությունը գնահատեց Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը սեփական հայրենքիում ապրելու Լեռնային Ղարաբաղի հայության կամքը կոտրելու նպատակ ունի։ Երկուշաբթի խափանվել է Լեռնային Ղարաբաղին Հայաստանից էլեկտրաէներգիա մատակարարող էլեկտրագծի աշխատանքը:
Խափանումը տեղի է ունեցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում եւ մինչև այս պահը վերականգնողական աշխատանքներ իրականացնելու հնարավորություն չի ընձեռվել ո՛չ ԼՂ համապատասխան ծառայություններին, ո՛չ խաղաղապահներին, ո՛չ էլ որեւէ տեղեկություն կա վերականգնողական աշխատանքների իրականացնելու կամ ընթացքի վերաբերյալ»,-հայտնեց Փաշինյանը։
Էլեկտրաէներգիայի մատակարարման խափանման պատճառով Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, հոսանքի տեղական հզորությունները չեն բավարարում, սննդի պակասի պատճառով աշխատատեղ են փակվում, մանկապարտեզները չեն գործում, սոցիալական վիճակն Արցախում հետզհետե սրվում է։







