Արցախահայերը պատրաստվում են ակցիաներ իրականացնել՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ընթացքում: Այս մասին հայտնում են Արցախի Տեղեկատվական Շտաբից։
«Տեղեկացնում ենք, որ մայիսի 4-ին Երևանում կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում են գտնվելու եվրոպական խոշոր կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ։
Այս հնարավորությունը կարևոր ենք համարում օգտագործել՝ բարձրաձայնելու մեզ համար կենսական նշանակություն ունեցող հարցեր։Կոչ ենք անում միանալ մեզ և մեր ձայնը լսելի դարձնելու աշխարհին։
Հանդիպումը՝ մայիսի 4-ին, ժամը 08։45-ին, Թումանյանի այգու մուտքի մոտ,
Կիևյան կամրջի հարակից ստորգետնյա անցումի աստիճանների վրա։
Ակցիայի մեկնարկը՝ ժամը 09։00-ին։
Ակցիայի շրջանակներում, օրվա ընթացքում նախատեսվում են շարունակական խաղաղ գործողություններ, որոնց մասին կհայտնենք տեղում։
Ձեր ներկայությունը կարևոր է»:








