«Ամոթ Հայաստանին այս վարքագծի համար՝ կապված Բաքվում պահվող պատանդների հետ։ Ինչո՞ւ բոլորդ չեք կրում այդ խեղճ անհատների նկարները, եւ պարոն Մակրոնը օդանավակայանից գալով՝ ինչո՞ւ չի տեսնում հազարավոր հայերի՝ պահած այդ խեղճ պատանդների լուսանկարները։ Քանի դեռ իրենք պատանդ են, դուք էլ եք պատանդ։ Շատ ակնհայտ է, որ Հայաստանի կառավարությունը Բաքվից է ղեկավարվում։ Ինչքա՞ն բան պիտի տեսնեք, որ դա իմանաք, ինչո՞ւ դուք չեք բարձրացնում այս հարցը»,- Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած «Հայաստանի ձայները / Voices of Armenia» կոնֆերանսի ժամանակ ասաց իրավաբան եւ մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։
Նա նշեց՝ Հայաստանը չի կարող հանգիստ նստած մնալ, մարդիկ էթնիկ զտման են ենթարկվել, իրենց առաջնորդները պատանդ են։








