111 հոգի խուլիգանություն կատարելու կասկածով Կառավորության 3-րդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած անհնազանդության ակցիայի ժամանակ ոստիկանության կողմից բերման է ենթարկվել։
Այդ առնչությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր ղազինյանն ասել է. «Արդեն կարել են։ Քրեական գործը հարուցվել է խուլիգանության 256-րդ հոդվածի երրորդ մասով, մեղադրանքներ, գոնե այն մարդկանց, ում հետ մենք շփվում ենք, դեռ չեն հարուցել, բայց վստահ եմ, որ դա ժամանակի հարց է։ Հիմա երեք ժամը լրացել է, և մենք այստեղ սպասում ենք՝ մեր ընկերների հիմնական մասը դուրս գա։ Այն, որ հարուցված քրեական գործը բացարձակ ապօրինի է և ունի քաղաքական ենթատեքստ և դրդապատճառ, միանշանակ է, որովհետև խուլիգանությունը ոստիկանությունն է, խուլիգանը Նիկոլ Փաշինյանն է, խուլիգանն իրենց ամբողջ խումբն է, նրանք բոլորով միասին կազմակերպված դավաճանական խումբ են»։







