Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Մենք տեսնում ենք ձեր քայլերը ու գնահատական ենք տալիս ձեր պահվածքին ու դիրքորոշմանը

Քրիստինա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նիկոլախտը իր հրամաններով փորձում է ժողովրդի թշնամի սարքել ոստիկանությանը` իր հանդեպ եղած ատելությունը փորձելով կիսել ոստիկանների հետ, փորձում է վերաուղղորդել ժողովրդի ցասումը դեպի ոստիկաններ, բայց բոլորը` և ժողովուրդը, և ոստիկանները գիտեն, թե ով է գլխավոր փոքրիկ բռնապետիկ վիժվածքը:

European Union in Armenia, U.S. Embassy Yerevan , երբ դուք կոչեր եք անում` հավասարացնելով ցուցարաներին ու ոստիկաններին, հավասարազոր կոչեր անելով խաղաղ ցուցարարներին ու նրանց դեմ հատուկ հրամանով բիրտ ուժ գործադրող բերետավորներին, դուք ևս նպաստում եք այս նիկոլական մանիպուլյացիայի հաստատմանը: Այսինքն, ծեծված ու վնասվածք ստացած երեխային դուք հավասարացնում եք 300 կիլոգրամանոց ոստիկանին:

Մի արեք, չի կարելի:

Ակնհայտ է ձեր մանիպուլյացիան, ժողովրդին այլևս չեք մոլորեցնելու, մենք տեսնում ենք ձեր քայլերը ու գնահատական ենք տալիս ձեր պահվածքին ու դիրքորոշմանը :

Ոստիկաններ, ժամանակն է, որ դուք ինքնամաքրվեք ձեր մեջ տեղ գտած նիկոլներից»: