Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ալիևը պատճառ է փնտրում պատերազմ սկսելու համար». Հրանտ Մելիք-Շահնազարյան

18/11/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեկ Ալիևը կրկին սպառնացել է Հայաստանին՝ Բաքվում  Արևելյան գործընկերության հարցերով Եվրամիության (ԵՄ) հատուկ բանագնաց Դիրկ Շյուբելի հետ հանդիպման ընթացքում: Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրության համաձայն, երկրի նախագահն արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 10-ի Կառավարության նիստում արված հայտարարությանը, նախ հակադարձել է, որ ՀՀ ղեկավարության խոսքերը հակասում են նրանց գործողություններին և պլաններին, և, որ երկիմաստությունը կամ այն պահպանելու ցանկությունը բնավ չի օգնում գործին:

«Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, պետք է հրաժարվի շատ վտանգավոր հռետորաբանությունից։ ՀՀ պետական դեմքերը վերջերս Ադրբեջանը համեմատել են «Իսլամական պետության» և Ալ-Քաիդայի հետ: Իմ կարծիքով, դա շատ վտանգավոր հռետորաբանություն է: Երբ Փաշինյանը նման բաներ է ասում, պետք է հասկանա՝ մենք դա լսում ենք, և մտածի՝ ինչպիսին կարող է լինել մեր արձագանքը»,- հայտարարել է Ալիևը։

Նշենք, որ նոյեմբերի 10-ի Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանն իր գործելակերպով հիշեցնում է «Ալ-Քաիդա»-ին և «Իսլամական պետությանը»՝ նշելով, որ Արցախի բնակչության նկատմամբ ցեղասպան քաղաքականության դրսևորում էր 2022 թվականի մարտին աննախադեպ ցրտի պայմաններում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը բնական գազով ապահովող միակ խողովակի պայթեցումը և դրա վերականգնման տևական խոչընդոտումը:

168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն անդրադառնալով Ալիևի այս հայտարարությանը, նկատեց՝ այս ամենը, իհարկե, բացահայտ սպառնալիք է՝ ուղղված Հայաստանին։ Բացի այդ, կան մեղադրանքներ, իբրև թե Հայաստանն ու հայկական կողմն են ցեղասպանական գործողություններ իրականացրել ադրբեջանցիների հանդեպ։

«Այս ամենը բխում է թշնամական ու հակահայկական քաղաքականության տրամաբանությունից, որը վարում է Ադրբեջանը։ Այս տեսակետից ես տարօրինակ չեմ համարում Ալիևի հայտարարությունները, ավելին՝ նա բացահայտ խոսում է  իրենց մտադրությունների մասին և փորձելու է օգտագործել յուրաքանչյուր պատճառ՝ այդ ծրագրերը կյանքի կոչելու համար։ Այդ պատճառով կարծում եմ՝ Հայաստանում և հայ դիվանագետներն ընդհանրապես պարտավոր են հասկանալ, որ Ալիևն այժմ պատճառ է փնտրում պատերազմ սկսելու համար, և իրենց խոսքը, մեղադրանքները, որոնք իրապես արդարացված են՝ կառուցեն այնպես, որպեսզի դրանք թշնամուն հնարավորություն չտան՝ ռազմական հռետորաբանությունից անցնեն իրական գործողությունների»,- նշեց Հրանտ Մելիք Շահնազարյանը։

Ինչ վերաբերում է Ալիևի մեկ այլ հայտարարությանը, որ «հայերը ցանկանում են խաղաղության պայմանագրում ներառել Ղարաբաղում ապրող հայերին վերաբերող հարցեր, սակայն դա չի լինելու», և այդ համատեքստում ՀՀ իշխանության հայտարարություններին, որ խաղաղության պայմանագիրը չի ներառելու Արցախին վերաբերող հարցեր, Հրանտ Մելիք-Շահնազարյանն ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն այս առումով լավ հայտնի է։

«Ցավոք, Հայաստանի իշխանությունները պատրաստ են ճանաչել Ադրբեջանի, այսպես կոչված, «տարածքային ամբողջականությունը»՝ ներառելով Արցախը։ Ըստ էության սրա վերաբերյալ արդեն երկու հայտարարություն եղել է Պրահայում և Սոչիում, որը ծրագրել է Նիկոլ Փաշինյանը։

Վերջին երկու շաբաթների ընթացքում ինչ-որ բան փոխվել է Փաշինյանի խոսքում, նա փորձում է, այդուհանդերձ, Արցախի հարցին ինչ-որ յուրահատուկ ընթացք տալ, կարծում եմ՝ դա մի իրողություն է, որն այսօր Հայաստանի իշխանությանը պարտադրվում է, չեմ բացառում, նույնիսկ կարծում եմ՝ հենց Ռուսաստանի կողմից։ Այսինքն՝ Ռուսաստանն այս փուլում չի ցանկանում մեր տարածաշրջանում ունենալ լուծված հակամարտություն և ճնշում է գործադրում երկու կողմերի վրա՝ այդ գործարքը, որն ըստ էության Ալիևի և Փաշինյանի միջև արդեն համաձայնեցված էր, կասեցնելու, դանդաղեցնելու համար»,- հավելեց քաղաքագետը։

Այս համատեքստում նա շեշտեց՝ երեկ Ալիևը մեղադրում էր Ռուսաստանին գործընթացին խանգարելու մեջ։ Այդուհանդերձ ինչ-որ բան փոխվել է, և այդ փոփոխությունների պատճառը Ռուսաստանի դիրքորոշումն է, որը շատ բաց տեքստով հայտարարել է նաև ՌԴ նախագահը։

«Այսինքն՝ Պուտինը ցույց է տվել, որ հայերի համար կա այլ տարբերակ, քան Արցախը՝ Ադրբեջանի կազմում լինելն է, սա, բնականաբար, մի կողմից՝ զայրացնում է Ալիևին և ավելի ագրեսիվ է դարձնում, մյուս կողմից՝ շանս է տալիս հայկական կողմին օգտվել այդ հնարավորությունից և առաջ գնալ։ Այդ պատճառով էլ մենք տեսնում ենք, որ այդ հայտարարությունների մեջ վերջին շրջանում կա բացասական դինամիկա, այսինքն՝ լարվածության աճ կա Ալիևի ու Փաշինյանի հայտարարությունների մեջ։ Ամեն դեպքում պաշտոնական Երևանն այնպես պետք է անի, որպեսզի այդ լարվածության աճը հանկարծ չբերի նոր պատերազմի, որովհետև դիվանագիտական ճանապարհով Արցախի համար ինչ-որ առավելություններ ստանալու հնարավորություն է հիմա բացվել, իսկ Ադրբեջանը պատերազմի միջոցով կարող է փորձել այդ ամենը չզոքացնել։ Այդ ամենն անելու համար նրան պատճառներ տալ ուղղակի չի կարելի»,- եզրափակեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Աղբյուր՝ 168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌԲԿ հեռուստաալիքը ադրբեջանցիների սպառնալիքների պատճառով չի հրապարակել հարցազրույցը Ռուբեն Վարդանյանի հետ

Հաջորդ գրառումը

Հայ աշակերտների նախագծած սարքն ուղարկվեց տիեզերք

Համանման Հոդվածներ

Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026
Միջազգային

Փաշինյանի որոշ հայտարարություններ հարցականի տակ են դրել ցեղասպանության միջազգային ճանաչման իմաստը. Տիրատուր քահանա Սարդարյան

09/05/2026
Նորություններ

Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում. Վարուժան Գեղամյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Հայ աշակերտների նախագծած սարքն ուղարկվեց տիեզերք

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026

Էս պարոնը հայ-ադրբեջանական դիալոգի ամենաակտիվ մասնակիցներից է։ Դե էն դիալոգը, որի շրջանակներում պարբերաբար մեր քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու են գնում, նրանցն...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական