Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ՌԲԿ հեռուստաալիքը ադրբեջանցիների սպառնալիքների պատճառով չի հրապարակել հարցազրույցը Ռուբեն Վարդանյանի հետ

ՌԲԿ հեռուստաալիքը չի հրապարակել Իլյա Դորոնովի ազդարարած բացառիկ հարցազրույցը Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի հետ։ Պատճառն ադրբեջանցիների սպառնալիքներն են։

«Իլյան հատուկ այդ հարցազրույցի համար այցելել էր Հայաստան, խոսակցությունը տեսագրվել էր եւ ազդարարվել նրա կողմից, բայց ՌԲԿ-ն հրաժարվում է հրապարակել այն։ Հրաժարման պատճառը ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներն են, որոնք Իլյան եւ նրա ընտանիքի անդամներն ստացել են սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի կողմից՝ հարցազրույցի ազդարարումից հետո»,- նշվել է Վարդանյանի ոչ պաշտոնական Թելեգրամ-ալիքի հաղորդագրությունում։

Աղբյուր՝ News.am