ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը։
Ինչպես հայտնի է, ՔՊ-ն ՄԻՊ-ի թեկնածուի պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը։ Նա 2022-ի նոյեմբերից աշխատում է Գլխավոր դատախազի տեղակալ։
ԱԺ ընդդիմադիր երկու՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները, առաջադրել են Էդգար Ղազարյանի թեկնածությունը:
Հանձնաժողովնմ այսօր պետք է որոշի, թե առաջադրված երկու թեկնածուներից ում պետք է երաշխավորի Ազգային ժողովի կողմից ընտրվելու այդ պաշտոնում։
Հանձնաժողովի անդամներն իրենց քվեարկությամբ պետք է ընտրեն թեկնածուներից մեկին եւ նրան առաջադրեն ԱԺ-ին:






