Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ստեփանակերտում Հայրենական մեծ պատերազմի 106 հերոսների հիշատակին 106 կեչի կտնկվի

Ապրիլի 5-ին, Ստեփանակերտում տեղի կունենա 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի  106 հայ հերոսների ծառուղու բացման արարողությունը։

Ծառուղում կտնկվի կեչու 106 տնկի։ Միջոցառման կազմակերպիչներն են Մարշալ Բաղրամյանի անվան ռազմահայրենասիրական երիտասարդական շարժումը և «Հաղթանակի հերոսներ» պատմահայրենասիրական նախագիծը։

Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է ավելի քան 600 հազար հայ։ Նրանցից ավելի քան 250  հազարը չի վերադարձել ռազմաճակատից։ Պատերազմի ժամանակ սխրագործությունների համար 106 հայ զինծառայող արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։

Մարշալ Հովհաննես Բաղրամյանը և գվարդիայի լեգենդար օդաչու, փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանը երկու անգամ արժանացել են «Հերոսի ոսկե աստղի»:

Հայ ժողովուրդը Խորհրդային Միությանը տվել է 4 մարշալ, մեկ ծովակալ և 10 փոխադմիրալ։ 148 հայ ռազմական գործիչ ստացել է  գեներալի կոչում, 26-ը՝ Փառքի շքանշանի բոլոր երեք աստիճանների ասպետ։

Մարշալներ Համազասպ Բաբաջանյանը և Հովհաննես Բաղրամյանն Արցախի Չարդախլու գյուղից են։ Սովետական Միության պատմության մեջ չկա մի դեպք, երբ երկու մարշալ ծնունդով նույն գյուղից լինեն։