Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովը քննարկում ՄԻՊ-ի թեկնածու ընտրելու հարցը. ուղիղ

ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը։

Ինչպես հայտնի է, ՔՊ-ն ՄԻՊ-ի թեկնածուի պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը։ Նա 2022-ի նոյեմբերից աշխատում է Գլխավոր դատախազի տեղակալ։

ԱԺ ընդդիմադիր երկու՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները, առաջադրել են Էդգար Ղազարյանի թեկնածությունը:

Հանձնաժողովնմ այսօր պետք է որոշի, թե առաջադրված երկու թեկնածուներից ում պետք է երաշխավորի Ազգային ժողովի կողմից ընտրվելու այդ պաշտոնում։

Հանձնաժողովի անդամներն իրենց քվեարկությամբ պետք է ընտրեն թեկնածուներից մեկին եւ նրան առաջադրեն ԱԺ-ին: