Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն իր ծննդավայր՝ Տավուշի մարզի Ջուջևան բնակավայր երեկ չի այցելել, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա միաժամանակ հավաստիացրեց, որ նման հարց չի քննարկվել։
«Չի այցելել։ Աշխատանքի ավարտից հետո պատվիրակությունը վերադարձել է»,- հայտարարեց Փաշինյանը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի փոխվարչապետը երեկ այցելել էր Հայաստանի Հանրապետություն։ Մամուլում տարածված լուրերի համաձայն՝ նա ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայր՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան տարածաշրջանի Ջուջևան բնակավայր։








