Պաղեստի նախագահ Մահմուդ Աբասը քննադատել է ԱՄՆ-ին Գազայի հատվածի վերաբերյալ դեկտեմբերի 8-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հրադադարի անհապաղ դադարեցման մասին բանաձևի վրա վետո դնելու համար։
Աբասը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատասխանատվություն է կրում Գազայի հատվածում երեխաների նկատմամբ իրականացված արյունահեղության համար։
«Նախագահը ԱՄՆ-ի դիրքորոշումը բնութագրել է որպես ագրեսիվ և անխիղճ, որպես մարդասիրական բոլոր սկզբունքների և արժեքների կոպիտ խախտում: ԱՄՆ-ն պատասխանատու է Գազայի հատվածում պաղեստինցի երեխաների, կանանց և ծերերի սպանության համար», – ասվում է հայտարարության մեջ: