Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Նախապես թունել են փորել ու թալանել բանկը

Իտալիայում գողերը բանկը թալանել են նախապես փորված թունելի միջոցով: Այս մասին տեղեկացնում է տեղական «Corriere della Sera» պարբեականը:

Հնարամիտ հանցագործները բանկ են «հասել» հարեւանությամբ գտնվող սրճարանից: Նրանք բանկի աշխատակիցներին նախ կապկպել են, ապա պահանջել ասել բանկի սեյֆի տեղը: Գողոնը ստանալուց հետո թալանիչները կրկին հեռացել են իրենց իսկ փորած թունելով:

Ս.Վ.