Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

«Time»-ը հրապարակել է 2023-ի լավագույն խաղի անունը

«Time» ամսագիրը ֆիննական ընկերության թողարկած «Remedy Alan Wake 2»-ը ճանաչել է տարվա խաղ։ Այս մասին տեղեկանում ենք ամսագրի կայքէջից։

«Remedy Alan Wake 2»-միայն վիդեոխաղ չէ, այն արվեստ է՝ միախառնված երաժշտությամբ եւ մետանարատիվով։ Խաղն ընդհանուր կապ ունի նաեւ այլ խաղերի՝ «Remedy-Control» եւ «Quantum Break»-ի հետ։ «Remedy Alan Wake 2»-ը վախեցնող, բայցեւ էլեգանտ հետազոտություն է այն մասին, թե ինչ է լինում, երբ գրողի խոսքերն իրականություն են դառնում»,- գրում է ամսագիրը։

«Alan Wake 2»-ը դեռեւս 2013-ին թողարկված համանուն խաղի շարունակությունն է։ Խաղի սյուժեի կենտրոնում գրող Ալան Ուեյկն է, որ փորձում է դուրս պրծնել իր ստեղծած սարսափազդու իրականությունից։

«Time»-ի վարկանշավորմամբ՝ 2-րդ եւ 3-րդ տեղերն են զբաղեցրել «Baldur’s Gate III», «Spider-Man 2» խաղերը։

Ս․Վ․