Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Աբասը սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ-ին

Պաղեստի նախագահ Մահմուդ Աբասը քննադատել է ԱՄՆ-ին Գազայի հատվածի վերաբերյալ դեկտեմբերի 8-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հրադադարի անհապաղ դադարեցման մասին բանաձևի վրա վետո դնելու համար։

 Աբասը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատասխանատվություն է կրում Գազայի հատվածում երեխաների նկատմամբ իրականացված  արյունահեղության համար։

 «Նախագահը ԱՄՆ-ի դիրքորոշումը բնութագրել է որպես ագրեսիվ և անխիղճ, որպես մարդասիրական բոլոր սկզբունքների և արժեքների կոպիտ խախտում: ԱՄՆ-ն պատասխանատու է Գազայի հատվածում պաղեստինցի երեխաների, կանանց և ծերերի սպանության  համար», – ասվում է հայտարարության մեջ: