Ուրբաթ, Մայիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«The Echo։ Հայ և ավստրիացի արվեստագետները մեկ հարկի ներքո»․Նոր ցուցադրություն «ՀայԱրտ» կենտրոնում

23/03/2026
- Կերպարվեստ, Մշակութային, Մշակույթ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարտի 20-ից ապրիլի 20-ը «ՀայԱրտ» Կենտրոնում կգործի «The Echo։ Հայ և ավստրիացի արվեստագետները մեկ հարկի ներքո» խորագրով հայ-ավստրիական խմբակային ցուցահանդեսը, որի պաշտոնական բացումը տեղի ունեցավ նախօրեին։

Ցուցահանդեսին ներկայացված են 22 ավստրիացի և 22 հայ արվեստագետների աշխատանքներ՝ կատարված տարբեր տեխնիկաներով, ներառյալ՝ գեղանկարչություն և գեղարվեստական տպագրություն։

«The Echo» ցուցահանդեսը պատասխան ցուցահանդեսն է «Xylon Austria-ն հանդիպում է Հայաստանին» խորագրով ցուցահանդեսների շարքի, որոնք տեղի են ունեցել 2025թ-ին՝ ավստրիական Քլագենֆուրթ (“BV” ցուցասրահ) և Ինսբրուք (“Nothburga” ցուցասրահ) քաղաքներում։

Այս համատեղ նախագիծը նպատակ ունի խթանելու ոչ միայն Հայաստանի և Ավստրիայի միջև միջմշակութային կապերը, այլև ստեղծելու հարթակ, որտեղ հայ և ավստրիացի երիտասարդ արվեստագետները հնարավորություն կունենան փորձի փոխանակման և մասնագիտական կապեր ստեղծելու։ 

«Xylon Austria» միավորման նախագահ՝ Քրիստին Քերցն ուրախություն հայտնեց, որ այս ցուցահանդեսն իրականություն դարձավ․ «Այն, ինչ մեկ տարի առաջ սկսվել էր Քլագենֆուրթում և Ինսբրուքում հաճելի շարունակություն ունեցավ այստեղ՝ Հայաստանում, որտեղ ժամանել են նաև ավստրիացի շատ արվեստագետներ։ Ուրախ եմ, որ այս հրաշալի ցուցահանդեսը տեղի է ունենում հենց այս հրաշալի ճարտարապետությամբ աչքի ընկնող շենքում»։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև Թբիլիսիում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան՝ Ռոբերտ Գերշները։ Նրա կարծիքով, երկու երկրների պատմության մեջ, մշակույթն ու արվեստը մեծ դեր են խաղացել, դրա վառ ապացույցը՝ Վիեննայում գտնվող Մխիթարյան միաբանությունն է․ «Ես շատ ուրախ եմ, որ այս համագործակցության շրջանակներում մենք միայն անցյալի մասին չենք խոսում, այլ նաև ժամանակակից արվեստի մասին։ Դրա վառ օրինակը անցած տարի իրականացված «Ավստրիան հանդիպում է Հայաստանին» ցուցահանդեսների շարքն էր։ Այդ ցուցահանդեսները թե Ավստրիայում, թե Հայաստանում ապացուցում են, որ մշակութային այս համագործակցությունը իսկապես իրական է։ Արվեստն ու մշակույթը պետք է զուրկ մնան քաղաքականությունից, բայց դա չի նշանակում, որ այն չի կարող նպաստել մշակութային քաղաքականության հաստատմանը»։    

Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի հիմնադիր, «ՀայԱրտ» Կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հարությունյանը նշեց, որ հայաստանյան ցուցադրությունում ընդլայնել են ներկայացված աշխատանքների շրջանակը և ցուցադրվում են ոչ միայն փորագրանկարներ, այլ նաեւ գեղանկարներ։ Անդրադառնալով հայ և ավստրիացի արվեստագետների աշխատանքների բովանդակային և տեխնիկական նախապատվություններին ու տարբերություններին, Ս․ Հարությունյանը նկատեց․ «Ավստրիացի արվեստագետները ավելի հմուտ և ազատ են, որովհետեւ իրենց տեխնիկական հնարավորությունները՝ հաստոցների հզորությունը, նյութերի բազմազանությունն ավելի մեծ են։ Մեր արվեստագետները բովանդակային խնդիր չունեն, մեր խնդիրը միայն՝ նյութական, տեխնիկական բազան է, նույն՝ թղթի կամ ներկերի որակը»։

Ցուցահանդեսի խորագիրը՝ «The Echo»-ն Ավստրիայում տեղի ունեցած ցուցադրությունների արձագանքն է Հայաստանում․ «Դա նաև երկու երկրների միջև հաստատված երկխոսության արձագանքն է, որը շարունակական է լինելու արվեստի ոլորտում և ունենալու է տարբեր արվեստային դրսևորումներ, ինչպես նաև նպաստելու է միջմշակութային և միջմարդկային կապերի ձեւավորմանը»։

50 տարուց ավել գործող «Xylon Austria» կառույցը համագործակցում է միջազգային մի շարք կարևոր կազմակերպությունների և արվեստագետների հետ։ «Xylon Austria» միավորման անդամ և հայ-ավստրիական միջմշակութային համագործակցության նախաձեռնող ու իրականացնող՝ Մանֆրեդ Էգգերը նշեց, որ Սոնա Հարությունյանի հետ այս նախագծի շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել դեռ 2023թ-ին՝ Գեղարվեստական տպագրության Երևանյան միջազգային 4-րդ բիենալեի շրջանակներում․ «Մենք որոշեցինք, որ հայ և ավստրիացի արվեստագետների համատեղ ցուցադրությունը պետք է ոչ միայն ցանկալի լինի, այլ նաև իրականություն դառնա։ Դրա արդյունքում տեղի ունեցան 3 ցուցահանդեսներ, որից 2-ը՝ Ավստրիայում, իսկ 3-րդը՝ Հայաստանում»,-նշեց Մանֆրեդ Էգգերը՝ արվեստի առաքելությունը տեսնելով արվեստին ծառայելու մեջ։

«The Echo» ցուցահանդեսն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «ՀայԱրտ» Կենտրոնի, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության, Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի Կազմկոմիտեի, «Xylon Austria» նախաձեռնության և «Նոթբուրգա» պատկերասրահի հետ համագործակցությամբ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեր իշխանությունը պատերազմ չի բերել, պատերազմը հետևանք է եղել. ԱԳ նախարար

Հաջորդ գրառումը

Խնդրում եմ` էդ մարդկանց տեսնելուց մի հատ իմ կողմից հարց տվեք՝ ինչպե՞ս եք պատկերացնում Արցախ վերադարձը. Միրզոյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տավուշում «սահմանազատման / սահմանագծման» ամբողջական պատկերը. Դավիթ Գալստյան

30/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Առա՛ջ, դեպի հայկական Մայդան. Արթուր Խաչիկյան

30/04/2026
Հրապարակախոսություն

Սփյուռքի հայերը մեկ ընտրություն ունեն՝ գալ ընտրություններին և քվեարկել ընդդիմության օգտին. Գաբրելյանով

30/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նախագահ Դոնալդ Թրամփը կողմնակից է Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտմանը. Հարութ Սասունյան

30/04/2026
Հաջորդ գրառումը

Խնդրում եմ` էդ մարդկանց տեսնելուց մի հատ իմ կողմից հարց տվեք՝ ինչպե՞ս եք պատկերացնում Արցախ վերադարձը. Միրզոյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստին ելույթ կունենան ԼՂ ներկայացուցիչները

30/04/2026

Այսօր՝ ապրիլի 30-ին ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի ընթացքում ի թիվս շվեյցարացի օրենսդիրների ելույթ կունենան օրեր առաջ Բեռն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փողոցից եկած իշխանությունը, որը հենվում է իռացիոնալ ամբոխի և ստորին խավի վրա, կործանման կտանի հայ ժողովրդին և պետությանը. Անդրանիկ Միհրանյան

30/04/2026

Այն մասին, թե ինչ աստիճանի սկզբունքային նշանակություն ունեն 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված ընտրությունները հայ ազգի գոյության համար և ինչպես...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մուստաֆաևը Երևան է ժամանել ՀՀ իշխանություններին շտապեցնելու Նախիջևանի հետ անխոչընդոտ կապի ապահովման հարցում. քաղաքագետ

29/04/2026

Եթե ՀՀ իշխանությունները հնարավորություն ունենային, ընդհանրապես գաղտնի կպահեին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած այցը։  Azg.am-ի թղթակցի հետ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մակրոնն Էջմիածին չի այցելի, իսկ Ֆրանսիայի երեք նախագահներն էլ իրենց պետական այցի ընթացքում եղել են Մայր Աթոռում, հանդիպել Կաթողիկոսի հետ

30/04/2026

Հայաստանի կառավարությունը հրապարակել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի Հայաստան կատարելիք պետական այցի օրակարգը: Ըստ այդ օրակարգի՝ Մակրոնը, բացի Փաշինյանի հետ հանդիպումից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական