Facebook-ն օգնել է ԱՄՆ իրավապահ մարմիններին՝ պարզելու Վաշինգտոնի կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների մասնակիցներին: Bloomberg-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ընկերության կարգավորող ստորաբաժանման ղեկավար Մոնիկա Բիկերտը:
Facebook-ի աշխատակիցները վերլուծել են խռովարարների հրապարակած լուսանկարները: Ընկերությունից ասել են, որ այդ նպատակով չի օգտագործվել դեմքի ճանաչման հատուկ ծրագրային ապահովում: Միևնույն ժամանակ, Facebook-ի վարչակազմը բավարարել է տեղեկատվություն ստանալու ԱՄՆ իշխանությունների հարցապնդումները:
Բացի դրանից, ընկերությունը հեռացրել է այն հաղորդագրությունները, որոնք կոչ էին անում նոր անկարգություններ սկսել, ասել է Բիկերտը:








