Բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության պատրաստուկով կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո ավելի վաղ հոսպիտալացված բժիշկներից մեկը մահացել է: Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Նորվեգիայի դեղերի գործակալության բժշկական տնօրեն Ստեյնար Մադսենը:
«Շաբաթ օրը գործակալությունը և Առողջապահության ազգային ինստիտուտը հայտնեցին, որ պատվաստվածներից երեքը հոսպիտալացվել են թրոմբի առաջացման պատճառով: Հիվանդանոցից հայտնել են, որ նրանցից մեկը մահացել է», ասել է նա:







