Կաննի 75-րդ կինոփառատոնը հաջորդ տարի տեղի կունենա մայիսի 17-ից 28-ը: Այս մասին երեքշաբթի Twitter-ում գրել են փառատոնի կազմակերպիչները:
2020-ին փառատոնը չեղյալ հայտարարվեց կորոնավիրուսի համաճարակի պատճառով, իսկ նախատեսված որոշ ֆիլմեր ցուցադրվեցին կինոթատրոններում թեմատիկ ցուցադրությունների շրջանակներում: Այնուամենայնիվ, անցյալ տարի, հակավիրուսային միջոցների խստորեն պահպանմամբ, փառատոներ անցկացվեցին Բեռլինում և Վենետիկում:
Կաննի կինոփառատոնը, որը համաճարակի պատճառով հետաձգվում էր, այս տարի տեղի է ունեցել հուլիսի 6-ից 17-ը:







