Ամերիկացի փորձագետները կարծում են, որ նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ չափաբաժնի օգտագործումը կարող է պահանջվել միայն թուլացած իմունիտետի դեպքում, հայտնել է Միացյալ Նահանգների Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի ղեկավար Ռոշել Վալենսկին Սպիտակ տան կազմակերպած ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ կան ապացույցներ, որ «ճնշված իմունային համակարգ» ունեցող մարդկանց մոտ «կորոնավիրուսային պատվաստանյութի երկու չափաբաժինը» կարող է չհարուցել համարժեք իմունային պատասխան»: Մասնավորապես, խոսքը նրանց մասին է, ովքեր «ենթարկվել են օրգանների փոխպատվաստման վիրահատության, և որոշ քաղցկեղով հիվանդների»: «Սա բնակչության շատ փոքր մասն է: Մեր գնահատմամբ, դա մեծահասակների 3%-ից էլ քիչ է», – բացատրել է Վալենսկին, որի խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը:







